• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպել է Միհայ Դարաբանի հետ

03 հուլիսի, 2018
Դեսպան Մինասյանը հանդիպել է Միհայ Դարաբանի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հուլիսի 3-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի Առևտրաարդյունաբերական պալատի (ՌԱԱՊ) նախագահ Միհայ Դարաբանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՌԱԱՊ նախագահի խորհրդական, Ռումինիայի նախկին ԱԳ նախարար Լազար Կոմանեսկուն։

Հանդիպման ընթացքում քնարկվեցին Հայաստանի և Ռումինիայի առևտրաարդյունաբերական պալատների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները:

Դեսպան Մինասյանը նշեց, որ Հայաստանում ստեղծվում են բավական բարենպաստ քաղաքական և տնտեսական նախադրյալներ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու և ներդրումային ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար՝ հատկապես հաշվի առնելով ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Դեսպանի խոսքով՝ դա ռումին գործարարներին հնարավորություն կտա հայաստանցի գործընկերների միջոցով դուրս գալ ԵԱՏՄ և Իրանի շուկաներ։ Մյուս կողմից, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նույնպես նպաստավոր պայմաններ է ստեղծում Հայաստանի և Ռումինիայի երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության համար:

Հանդիպմանը քննարկվեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում կազմակերպվելիք տնտեսական ֆորումին ռումին գործարարների մասնակցության հարցը: Այս համատեքստում անդրադարձ եղավ Հայաստանի մարզերի և քաղաքների հետ բարեկամության և համագործակցության հարաբերություններ հաստատած Ռումինիայի համապատասխան նահանգների և քաղաքների գործարարների հնարավոր մասնակցությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: