• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանն այցելեց Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաք

01 հուլիսի, 2018
Դեսպան Մինասյանն այցելեց Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաք
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Տրանսիլվանիայի Դումբրավեն` նախկին Եղիսաբեթուպոլիս քաղաք, որտեղ գտնվում է 18-րդ դարի բարոկկո ոճի Սուրբ Եղիսաբեթ հայ կաթոլիկ եզակի բազիլիկ եկեղեցին (1766թ.):

Այցի ընթացքում դեսպան Մինասյանը հանդիպում ունեցավ Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանի և ՌՀՄ Դումբրավենի մասնաճյուղի նախագահ Իոն Կալինեսկուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Սուրբ Եղիսաբեթ եկեղեցու և այնտեղ պահվող մշակութային արժեքների պահպանմանն ուղղված քայլերը:

Նույն օրը դեսպան Մինասյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Ռումինիայի Հայոց միության Դումբրավենի մասնաճյուղի պատմական թեմատիկայով 15-րդ ամենամյա գիտական սիմպոզիումին: Ելույթով հանդես եկավ նաև Դումբրավենի քաղաքապետ Էմիլ Դարլոշանը:

Սիմպոզիումի ընթացքում ներկայացվեցին գիտական զեկույցներ՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմին հայերի մասնակցությանը, ցեղասպանությունից Ռումինիայում ապաստան գտած հայերի հաստատմանը, երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակահատվածում Ստունգայի որբանոցի պատմությանը:

Այնուհետև Սուրբ Եղիսաբեթ եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ:

Այցի շրջանակներում Հայաստանի դեսպանը նաև ծանոթացավ Սուրբ Եղիսաբեթ և ևս երկու հայ կաթոլիկ եկեղեցիներին, եկեղեցու գրապահոցին, որտեղ պահվում են 17-18-րդ դդ. վենետիկյան հազվագյուտ հնատիպ հայալեզու եկեղեցական և այլ գրքեր:

Տեղեկանք. Ռումինիայի Դումբրավեն քաղաքը (Եղիսաբեթուպոլիս)՝ Գեռլա-Արմենոպոլիսի հետ միասին, Տրանսիլվանիայի «հայկական» քաղաքներից է: Հայերն այստեղ հաստատվել են 17-րդ դարի վերջում և նշանակալի ավանդ բերել քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանը: 2012թ. հոկտեմբերին բարեկամության և համագործակցության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի և Հայաստանի Նոյեմբերյան քաղաքի միջև

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: