• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գեռլա քաղաքում հերթական անգամ անցկացվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը

16 հունիսի, 2018
Գեռլա քաղաքում հերթական անգամ անցկացվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 16-ին Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքում (պատմական Արմենոպոլիս/Հայաքաղաք), հերթական անգամ անցկացվեց Սբ. Գրիգոր Լուսավորչի տոնը, որը, որպես հայկական տոն և հայության համախմբման օր, ավանդաբար նշվում է շուրջ երկու տասնամյակ և ուղեկցվում տարաբնույթ հայկական միջոցառումներով:


Հանդիսություններին մասնակցեցին Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Կլուժի նահանգային և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, այդ թվում՝ Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը, Գեռլայի քաղաքապետ Իոան Նեսելեանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ՌՀՄ Տրանսիլվանիայի մասնաճյուղի նախագահ Իոան Էստեգարը, Կլուժի մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշին, ՌՀՄ տարածքային այլ մասնաճյուղերի ղեկավարներ, Ռումինիայի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հունգարիայից ժամանած հարյուրավոր հյուրեր:
Նույն օրը Գեռլայի Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճարում մատուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնական պատարագ` Ալբա Յուլիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Գյորգի Յակուբինիի հանդիսապետությամբ:


Պատարագին առաջին անգամ մասնակցում էր Սուրբ Աթոռի պապական նվիրակ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն Միգել Մաուրի Բուենդիան, ով իր քարոզախոսության վերջում ներկաներին փոխանցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի օրհնանքը: Պատարագի ընթացքում հնչեցին եկեղեցական երգչախմբի լատիներեն, հունգարարեն և հայերեն կատարումներ:


Պատարագից հետո տեղի ունեցան տարբեր մշակութային միջոցառումներ: Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական ԶԼՄ-ներում:


Տեղեկանք. Տրանսիլվանիայում հայերը հաստատվել են 10-14-րդ դարերում: 16-րդ դարի սկզբին Կիլիկիայից Ղրիմ և Մոլդովա գաղթած, ապա այստեղ հանգրվանած հայերը հիմնադրել են Արմենոպոլիսը, որն այդպես է կոչվել մինչև 1920թ.: 2012թ. եղբայրացման և համագործակցության համաձայնագիր է կնքվել Գեռլա և Իջևան քաղաքների միջև:


Գեռլայի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը աշխարհում ամենախոշոր հայ կաթողիկե տաճարն է, կառուցվել է 18-րդ դարում: Այստեղ է գտնվում ֆլամանդացի հայտնի նկարիչ Ռուբենսի վրձնին վերագրվող «Խաչից իջեցումը» կտավը, որը, ըստ ավանդության, որպես երախտագիտության արտահայտություն, 1806թ. տեղի հայերին է նվիրել Ավստրոհունգարիայի կայսր Ֆրանց 1-ինը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: