• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Ռոբերտ Մարինի հետ

22 փետրվարի, 2018
Դեսպան Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Ռոբերտ Մարինի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 22-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Ռոբերտ Մարինի հետ:


Պետքարտուղար Մարինը, ողջունելով դեսպան Մինասյանին, նրան մաղթեց արգասավոր դիվանագիտական գործունեություն: Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և նշեց, որ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) բարենպաստ մթնոլորտ և հնարավորություն է ստեղծում տարբեր ոլորտներում Ռումինիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության համար:


Կողմերը համաձայնեցին, որ նկատի ունենալով Ռումինիայի ՆԳՆ գործառույթների լայն շրջանակը, որն ընդգրկում է ոստիկանությունից մինչև բնական և տեխնածին աղետների դեմ պայքարը, ճգնաժամային կառավարումը, քաղաքացիական պաշտպանության բաղադրիչները և այլ ենթաբնագավառներ, հնարավորություն կա ուրվանշել համագործակցության այնպիսի ուղղություններ կամ ծրագրեր, որոնք կարող են արդյունավետ և փոխադարձաբար շահավետ լինել երկու երկրների համար:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: