• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն

27 սեպտեմբերի, 2017

Ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչությունը լույս է ընծայել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը անգլերեն թարգմանությամբ, որի պաշտոնական թողարկումը հայտարարված է առաջիկա հոկտեմբերի 24-ին (Varujan Vosganian.The Book of Whispers, Yale University Press, 2017, 360էջ): Վեպը ռումիներենից թարգմանել է Ալիսթար Յան Բլիսը/Alistair Ian Blyth: «Շշուկների մատյանը» լույս է տեսել Yale University Press հրատարակչության Margellos Republic of Letters սերիայով, որով հրատարակվում են արդի կարեւոր գրողների գործեր, որոնք դեռեւս թարգմանված չեն անգլերեն լեզվով:
«Շշուկների մատյան» վեպը դարձել է միջազգային երեւույթ», ասվում է հրատարակչի կողմից վեպի անգլերեն տարբերակի ծանուցման տեքստում, որից ստորեւ մի հատված:
«Դա Հայոց Ցեղասպանության սահմռկեցուցիչ պատումն է այն վերապրողների ու նրանց ժառանգների կողմից, ովքեր հրաժարվում են մոռանալ:

Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սանձազերծված զանգվածային կոտորածների վերապրածների թոռ Վարուժան Ոսկանյանը մեծացել է Ռումինիայում` միշտ հիշելով ականատես վկաների ահասարսուռ պատմությունները անգութ կոտորածների, հրո ճարակ դարձած գյուղերի ու զանգվածային տեղահանումների մասին: Հայ ժողովրդի անպատկերացնելի ողբերգության այս հուզիչ ժամանակագրության ելեւջումներում հեղինակը իրական դեպքերը կերպափոխում է գեղարվեստի լեզվի` իր պատումը խարսխելով ականատեսների վկայությունների եւ պատմական վավերաթղթերի ատաղձին:

Սիրիական անապատներում ծվարած փախստականների ճամբարներից մինչեւ ռուսական տունդրա ու ռումինական գյուղեր, գիրքը վավերագրում է անհատների ճակատագրերը` խեղված գաղափարական ու ավտորիտար բռնաճնշումների աքցաններում: Եվ այդուհանդերձ, այս վեպը պատմում է մարդկային առավել լայն չափումների մասին: Վերհանելով 20-րդ դարը ցնցած մեծագույն տառապանքների խճանկարը` համաշխարհային պատերազմներ, համակենտրոնացման ճամբարներ, եղբայրական գերեզմաններ, պետականազրկություն եւ այլն, այս գիրքը պատկանում է բոլոր այն ժողովուրդներին, ում ձայնը կորսվել է: Բովանդակելով վավերական կշռույթ եւ հուզաթաթավ հավաստարժանություն, Ոսկանյանի ստեղծագործությունը դարձել է միջազգային երեւույթ»: (https://yalebooks.yale.edu/book/9780300223460/book-whispers):

Ի դեպ, մի քանի օր առաջ, սեպտեմբերի 23-24-ին, Վարուժան Ոսկանյանը, որպես հատուկ հրավիրյալ, իր նշանավոր վեպը ներկայացրեց Լեհաստանի «Զիգմունտ Հաուպտ»/Zygmunt Haupt գրական փառատոնում: Դրանից առաջ, սեպտեմբերի 16-ին, հեղինակի մասնակցությամբ վեպի շուրջ քննարկում էր ծավալվել Բեռլին/Պոտսդամում կազմակերպված «Անցյալ եւ Ներկա. Եվրոպական մոտեցումը Հայոց ցեղասպանությանը» միջազգային կոնֆերանսի շրջանակներում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: