• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական միջոցառումներ Ռումինիայի տարբեր քաղաքներում

26 սեպտեմբերի, 2017

 Ռումինական հեղինակավոր adevarul.ro կայքը գրում է, որ Կոնստանցայում/Constanta Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառման ընթացքում կոնստանցաբնակ արվեստաբան Անահիտ Դավիդյանը/Anahid Tavitian սերնդեսերունդ փոխանցված ընտանեկան մասունքներից 100-ամյա հնության հայկական ոսկեթել տարազը նվիրել է Կոնստանցայի ժողովրդական արվեստի թանգարանի հավաքածուին։ Զգեստը պատրաստվել է Կեսարիա քաղաքում, որտեղից սերում էին տիկին Անահիտի մայրական կողմի պապերը։ Ինչպես հենց ինքն է նշում, Ցեղասպանության տարիներին հասնելով մինչև Ռումինիա՝ հետները վերցրել էին միայն արժեքավոր իրերը, որոնց թվում այդ զգեստն էր։ Թանգարանի տնօրեն Մարիա Մաջիրուն/Maria Magiru շատ ուրախ էր, որ Դոբրոջայի/Dobrogea շրջանի ժառանգությունը հարստանում է ևս մեկ արժեքավոր իրով։ Միջոցառմանը ներկա է եղել Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը։

Ռումինական մի այլ խոշոր քաղաքում, Կլուժ-Նապոկայի Ազգագրության թանգարանում, Հայկական մշակույթի օրերի շրջանակում, որ արդեն անց է կացվում 6-րդ տարին անընդմեջ, Ռումինիայի Հայոց Միության Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը սեպտեմբերի 23-ին կազմակերպել էր նշանավոր հայագետ, հունգարալեզու «Արմենիա» ամսագրի հիմնադիր Քրիստոֆ Սոնգոտի/Kristof Szongott մահվան 110-ամյակին նվիրված միջոցառում: Բացմանը ելույթով հանդես եկան թանգարանի տնօրեն Տուդոր Սալաջեանը/Tudor Salagean և Կլուժի փոխնահանգապետ Իշտվան Վակարը/Istvan Vakar, որոնք կարևորեցին քաղաքում հայ համայնքի դերը և Հայկական օրերի նշանակությունը, որը նոր գույն է ավելացնում Կլուժ-Նապոկայի մշակութային կյանքում։ Ելույթներ ունեցան նաև ՌՀՄ այդ մասնաճյուղի նախագահ Կարեն Սեբեշին/Karen Sebesi և Հունգարիայից ժամանած գեոֆիզիկոս ինժեներ Գաբոր Սոնգոտը/Gábor Szongoth, որը մինչ օրս փնտրում է իր ազգակցական կապը Գեռլայի/Gherla (նախկին Արմենոպոլիս) մեծանուն հայի հետ։

Իսկ ահա Ռումինիայի Ալբա Յուլիա նահանգի Զլատնայի/Zlatna Ազգագրական ֆիլմի միջազգային 5-րդ փառատոնի շրջանակներում օրերս «Արմենոպոլիսի պատմությունները» փաստագրական ֆիլմն արժանացել է «Լավագույն ռեժիսորության համար» մրցանակին։ Ֆիլմի գաղափարը պատկանում է Ռումինիայի հանրային TVR հեռուստաընկերությանը, իսկ ռեժիսորը Դիանա Դելեանուն է/Diana Deleanu։ Հիշեցնենք, որ այս ֆիլմը Թըրգու Մուրեշի Անկախ արտադրողների և հեռուստաընկերությունների միջազգային SIMFEST 2017 14-րդ փառատոնի ընթացքում այս տարվա ամռանն արժանացել էր Բուխարեստում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության մրցանակին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: