• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական թեմաներով հոդվածներ Ռումինիայի ակադեմիական հրատարակություններում

22 սեպտեմբերի, 2017
Հայկական թեմաներով հոդվածներ Ռումինիայի ակադեմիական հրատարակություններում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինիայի գիտական շրջանակները շարունակում են անդրադառնալ հայկական թեմաներին։ Ռումինիական Ակադեմիայի «Ազգագրության եւ բանահյուսության ամսագրի»/Journal of Ethnography and Folklore համարներից մեկում (հ.1-2/2016) ակադեմիկոս, ազգագրագետ Սաբինա Իսպասը/Sabina Ispas, որը նաեւ ամսագրի գլխավոր խմբագիրն է, ֆրանսերեն ընդարձակ հոդված է հրապարակել հայկական թեմայով՝ «Հայկական եւ ռումինական ժողովրդական մշակույթներում բույսերի կերպարանքը. Ծառը» (Hypostases du végétal dans les cultures populaires des Roumains et des Arméniens: l'Arbre, էջք 125-137)։

Ըստ հեղինակի, համաշխարհային խորհրդանիշների մեջ Ծառը քրիստոնեական մոտիվ է, որը ներկա է ռումինական, ինչպես նաեւ քրիստոնեկան տարածքի վրա զարգացած բոլոր մշակութային եւ գրական բանավոր ավանդույթներում: Ծառի եւ այլ բուսական մոտիվների ներկայացման ձեւերը բազմազան են, որոնց մեջ հեղինակը հատուկ անդրադառնում է հայկական խաչքարին: Ըստ նրա, հայկական խաչքարը կամ կրկնում, կամ փոխարինում է Ծառին` մեզ հավատացնելով, թե Ծառը կարող է շատ դեպքերում խորհրդանշել Փրկչի խաչին եւ քրիստոնեական հավատին:

Ակադ. Սաբինա Իսպասը հայագիտական եւս մեկ հոդված է հրապարակել Ռումինիական Ակադեմիայի Ազգագրության եւ բանահյուսության ինստիտուտի տարեգրքում, «Սասունի հերոսները. Սանասար եւ Բաղդասար երկվորյակ եղբայրները» վերնագրով (հ.27/2016, էջք 155-182)։ Հոդվածում հեղինակը մանրամասն վերլուծում է «Սասնա ծռերի» առաջին մասը եւ ներկայացնում դրա պատմությունը՝ մատնանշելով այն փաստը, որ ողջ բանաստեղծական կառուցվածքի առանցքը Սասունը որպես սրբավայր ընկալելն է, որի հիմնադիրները հայկական բնօրրանի պատմության մեջ կարեւորագույն դեր են ունեցել։
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: