• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Անա Շտայբ. Հայերենը կրկին պիտի լսելի դառնա Կլուժում

22 օգոստոսի, 2017
Անա Շտայբ. Հայերենը կրկին պիտի լսելի դառնա Կլուժում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 Օգոստոսի 17-20-ին Ռումինիայի Սիգիշոարա/Sigisoara միջնադարյան քաղաքում արդեն 15-րդ տարին անընդմեջ տեղի ունեցավ «ՊրոԷթնիկա»/ProEtnica հայտնի միջմշակութային փառատոնը, որին մասնակցեցին նաեւ Տրանսիլվանիայի կենտրոն համարվող Կլուժ-Նապոկա/Cluj Napoca քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները։ «Հայոց լեզուն պիտի կրկին լսելի դառնա, որի համար Ռումինահայոց Միության (ՌՀՄ) Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը ջանք չի խնայելու», «Աջերպրեսի»/AGERPRES հետ զրույցում նշում է ՌՀՄ մասնաճյուղի քարտուղար Անա Շտայբը/Ana Steib, որը ներկայացնում էր հայկական ազգային փոքրամասնությունը «ՊրոԷթնիկա-2017» փառատոնին։

«Կլուժ-Նապոկայի հայ համայնքը մեծ մասամբ ձեւավորվել է Գեռլայից (նախկին Արմենոպոլիս/Armenopolis) եկած հայերից, որոնց մի մասը ուսուցիչներ եւ դասախոսներ էին։ Ներկայում ունենք 90 անդամ, որից 30-ը՝ երեխաներ, ինչի համար շատ ուրախ ենք։ Շատ հաճելի է, որ Հայաստանում կազմակերպվում են «Արի տուն» եւ հայերենի ուսուցման «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, որոնց առաջիկա տարիներին ավելի շատ երեխաներ կմասնակցեն մեր քաղաքից։ Մեզ համար շատ կարեւոր է, որ հայերենը կրկին օգտագործվի Կլուժում, քանի որ հայերեն խոսող չկա։ Ես միշտ հետաքրքրվում եմ՝ Հայաստանից ինչ նոր հայ ուսանողներ են գալիս Կլուժ, որ խնդրեմ նրանց հայերեն սովորեցնել մեր երեխաներին, ու ընդհանուր առմամբ միշտ մի հոգի գտնվում է։ Փորձում ենք մեր գրասենյակը դարձնել կիրակնօրյա դպրոց», պատմում է Անա Շտայբը։

Փառատոնին Ռումինիայի Հայոց Միության տաղավարում կարելի էր բազմաթիվ տեղեկություններ ստանալ Հայաստանի եւ համայնքի վերաբերյալ, գնել գրքեր եւ համայնքի ներկայացուցիչների կողմից կիսաթանկարժեք քարերով պատրաստված աշխատանքներ։ Անա Շտայբի կարծիքով, այսպիսի փառատոներն ավելի են մտերմացնում ազգային փոքրամասնություններին:«Մենք հնարավորություն ենք ստանում ներկայացնելու մեր արժեքները եւ սովորույթները։ Հաճախ տեսնում էի Գնչուների միության ներկայացուցչին, որն անընդհատ աշխատում էր եւ որի հետ շատ մտերմացանք։ Նույնը նաեւ ուկրաինացիների հետ, որոնք զբաղեցնում էին մեր հարեւան տաղավարը։ Հիմնականում մենք մասնակցում ենք բոլոր այն փառատոներին, որոնց հրավիրվում ենք», գոհունակությամբ նշում է տիկին Շտայբը։

ՌՀՄ Կլուժ-Նապոկայի մասնաճյուղը բազմաթիվ ծրագրեր ունի, որոնցից է Հայկական մշակույթի փառատոնի անցկացումը սեպտեմբերի վերջին։ Նախկինում նրանք կազմակերպել են ցուցահանդեսներ տարբեր թեմաներով՝ ձեռագրեր, գավաթի վրա նկարված սրբապատկերներ, ավանդական ուտեստներ, հայկական տարազ եւ գորգեր։
«Փորձում ենք ներկայացնել հայերին եւ հայկականը, որ մեր համաքաղաքացիները հասկանան, թե ով ենք մենք, ինչով ենք զբաղվել եւ զբաղվում, եւ որ ամենակարեւորն է՝ իմանան Կլուժի հարեւանությամբ ինչ քաղաք է Արմենոպոլիսը, որը հիմնադրել են հայերը 1700 թվականին։ Այն, կարծում եմ, աշխարհում առաջին քաղաքն է, որը կառուցվել է քանոնով նախապես մանրակրկիտ նախագծվելուց հետո, իսկ փողոցները համարակալված էին Նյու Յորքից դեռ շատ ավելի վաղ ու կոչվում էին «Փողոց 1», «Փողոց 2» եւ այլն։ Քաղաքի բոլոր հին շենքերը բարոկկո ոճի են, քանի որ դա էր այն ժամանակ համարվում մոդայիկ», ավելացնում է ՌՀՄ ներկայացուցիչը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: