• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը SIMFEST-ի մրցանակակիր

21 օգոստոսի, 2017
«Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը SIMFEST-ի մրցանակակիր
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Անկախ պրոդյուսերների եւ հեռուստատեսությունների SIMFEST 14-րդ միջազգային փառատոնում, որը տեղի է ունեցել ս/թ օգոստոսի 14-20-ին Ռումինիայի Թըրգու Մուրեշ քաղաքում, ռումին ռեժիսոր Դիանա Դելեանուի «Պատմություններ Արմենոպոլիսից» ֆիլմն արժանացել է Եվրահանձնաժողովի ներկայացուցչության կողմից տրված վավերագրական կինոյի մրցանակին: Ֆիլմն ստեղծվել է Գեռլայի (նախկին Արմենոպոլիս) տուրիստական կենտրոնի եւ ռումինական TVR հեռուստաընկերության միջեւ 2016թ. սկսված համագործակցությամբ, որի արդյունքում նկարահանվել են երեք վավերագրական ֆիլմեր հին Արմենոպոլիսի մասին. «Պատմություններ Արմենոպոլիսից» (հեռարձակվել է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին), «Արմենոպոլիս» (հեռարձակվել է 2016 թ. դեկտեմբերի 14-ին TVR1 հեռուստատեսության «Համակեցություն» հաղորդման շրջանակներում) եւ «Ռումինիայի փոքրամասնությունների պատմությունը» (հեռարձակվել է 2016 թ․ դեկտեմբերի 17-ին)։ Այս վավերագրական ֆիլմերի միջոցով հեռուստադիտողները շատ մանրամասներ եւ տեղեկություններ են իմանում Տրանսիլվանիայի Սոմեշ գետի ափին գտնվող քաղաքի պատմության եւ ավանդույթների մասին: Այս կերպ Գեռլա քաղաքը հանրաճանաչ դարձավ երկրի մակարդակով՝ որպես Տրանսիլվանիայի պատմական եւ մշակութային արժեքների գնահատում: Շուտով «Պատմություններ Արմենոպոլիսից» վավերագրական ֆիլմը կվերահեռարձակվի ռումինական TVR 1 հեռուստատեսությամբ:

24-րոպեանոց ֆիլմն սկսվում է Գեռլայի Օսվենցիմի տեղահանությունը վերապրած վերջին հրեա բնակիչ Զոլտան Բլումի պատմությամբ։ 90-ամյա Բլումը ըմբռնումով եւ իմաստավորելով պատմում է այն տրավմատիկ եւ ողբերգական պահերի մասին, որ նա ապրել է. «Ես չեմ դատապարտում որեւէ մեկին: Կային մարդիկ, ովքեր մեզ անիծեցին, բայց կային նաեւ նրանք, ովքեր մեզ օգնեցին: Մենք երբեք չպետք է մոռանանք, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ վտանգ կա, որ նորից նույնը տեղի կունենա: Ներեք, բայց մի մոռացեք»։

Այնուհետեւ ֆիլմն անդրադառնում է Գեռլայի հայերի պատմությանը: Արմենոպոլիսը կամ Գեռլան Ռումինիայի միակ քաղաքն է, որը կառուցվել է 18-րդ դարի սկզբում, Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից ՝ ըստ նախապես սահմանված պլանի, եւ Ավստրիական արքունիքի կողմից ստացել «Թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Մինչեւ այսօր պահպանվել են բարոկկո ոճի շինությունները:

Հայերը հպարտությամբ են խոսում այն ժամանակների մասին, երբ պարտքով փող էին տալիս ավստրիական կայսրերին: Գեռլայի հայ համայնքի ղեկավար Յոան Էստեգարը պատմում է, թե ինչպես Ֆրանց Առաջին կայսրը, որպես երախտագիտության նշան, արքունիքում հյուրնկալած Գեռլայի մեծահարուստ հայերին է նվիրում Ռուբենսի «Խաչից իջեցումը» կտավը, որն այսօր զարդարում է Գեռլայի հայ կաթոլիկ տաճարը: Գեռլան կամ Արմենոպոլիսը մնում է հայ փոքրամասնության մոռացված մայրաքաղաքը:

http://www.araratonline.com/filmul-documentar-povesti-din-armenopolis-premiat-la-simfest-2017/

Վիդեո` https://www.youtube.com/watch?v=K6UYuznoEe4
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: