• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Հայկական փողոցի» ցնծությունն ու վառվռուն գույները

31 հուլիսի, 2017

Հայկական մեծ տոնախմբություն Բուխարեստում՝ Ստրադա Արմենեասկա փառատոնի 4-րդ թողարկումը

Հուլիսի 28-30-ին Բուխարեստի Հայկական փողոցում/Strada Armeneasca կայացավ Ստրադա Արմենեասկա ավանդական փառատոնի/Festivalul Strada Armeneasca 4-րդ թողարկումը: Այն կազմակերպել էին Ռումինիայի Հայոց Միությունը եւ Հայ երիտասարդաց կազմակերպությունը (Armenian Youth Organization - AYO)՝ Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ռումինահայոց թեմի, Ռումինիայի կառավարության միջէթնիկ հարաբերությունների վարչության, Բուխարեստի քաղաքապետարանի եւ բազմաթիվ այլ հովանավորների ու գործընկերների աջակցությամբ: Փառատոնը փոխնիփոխ վարում էին ռումինահայ հայտնի քաղաքական գործիչներ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ գրող Վարուժան Ոսկանյանը եւ Վարուժան Փամբուկչյանը

Երեք օր շարունակ՝ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր, Բուխարեստի Հայկական թաղամասում` Քարտիերուլ Արմենեսկում/Cartierul Armenesc թեւածում էր հայկական շունչն ու ոգին, ներկայացվում էին հայկական մշակույթն ու ավանդույթները, հնչում էին հայկական խրոխտ երգն ու հոգեթով պարը: Փառատոնին էին հրավիրվել նաեւ ավանդական դրկից մասնակիցներ` հունական, հրեական եւ գնչուական վոկալ եւ գործիքային խմբեր:

Փառատոնին վարպետ կատարումներով հանդես եկան ռումինահայ անվանի երգչուհի Կորինա Կիրակը/Corina Chiria, ով պատմեց իր հայկական արմատների եւ ցեղասպանության մասին, Միկո եւ խումբ/Mico&Crew անսամբլը, Բասկա/Basska ռոք-խումբը, Նիկու Ալիֆանտիս/Nicu Alifantis & Fragile Band խումբը, հրեական Կլեզմեր/Klezmer Band եւ Վայնբերգեր/AG Weiberger խմբերը, գնչուական Mahala Rai եւ հունական Կիմատա/Kymata անսամբլները: Որոտընդոստ ծափողջուններով ընդունվեցին Գեռլայի Հայաքաղաք եւ Բուխարեստի Վարդավառ պարախմբերի (ղեկավարներ Էրիկա Էստեգար եւ Բելլա Մարտիկյան) ելույթները:

Փառատոնին առանձնահատուկ փայլ հաղորդեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ Հայաստանից հատկապես հրավիրված «Կարին» ժողովրդական պարախմբի ելույթները, որոնք ընդունվեցին ջերնագին խանդավառությամբ:

Անկրկնելի կատարումներով հանդես եկավ էթնոջազի ռումինահայ հանրաճանաչ վարպետ Հարրի Դավիդյանը/Harri Tavitian հայտնի թմբկահար Չերեյ Չաբայի/Cserey Csaba ուղեկցությամբ:

Բուխարեստի երիտասարդական Ռամպա/Rampa թատերախումբը հանդես Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի հիման վրա Արմինե Ոսկանյանի «Տեղդմնացիրյան»/Staipelochian ներկայացմամբ:

Բուխարեստի «Արարատ» հրատարակչությունը փողոցի ամբողջ երկայնքով փռել էր հազարավոր գրքեր` Հայկական փողոցը վերածելով գրքերի փողոցի: Թողարկվել էր նաեւ փառատոնի եւ Ռումինիայում հայերի ներկայության պատմությունը վերհանող հատուկ ազդաթերթ` հնատիպ լուսանկարներով:

Փառատոնն ընդգրկել էր Հայկական փողոցին հարակից Բուխարեստի հայկական համալիրի ամբողջ տարածքը` Հայկական եկեղեցին եւ Առաջնորդարանը, Դուդյան թանգարանը եւ գրադարանը, Հայկական մշակութային կենտրոնը, որտեղ ազատ մուտք էր ապահովված փառատոնի մասնակիցների ու այցելուների համար: Այստեղ նաեւ գործում էր հայտնի լուսանկարիչ Հրայր Խաչերյանի Հայաստանն ու հայաշխարհը պատկերող լուսանկարչական անզուգական աշխատանքների ցուցահանդեսը:

Կիրակի օրը Առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցում Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանի կողմից մատուցվեց Սբ. պատարագ, որին հաջորդեց Վարդավառի ծես:

Հայկական փողոցի երկայնքով շարված կրպակներում ներկայացված էին հայկական ձեռագործ զարդեր, խեցեղեն, գորգեր եւ գործվածքներ, սրբապատկերներ եւ նկարազարդումներ: Բացօթյա հայկական ճաշատանը հազարավոր այցելուներ համտեսեցին հայկական խորտիկներ եւ ավազի վրա պատրաստված ավանդական սուրճ: Առաջնորդարանի բակի մանկական անկյունում երեխաների համար կազմակերպվել էին ստեղծագործական խաղեր եւ աշխատանքներ:

Փառատոնին մասնակցելու էին եկել Ռումինիայի Հայոց միության մասնաճյուղերի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ Ռումինիայի հայաշատ քաղաքներ Գեռլայից, Կլուժ-Նապոկայից, Ռոմանից, Բակաուից, Թըրգու-Օկնայից, Բայա-Մարեից, Յաշիից, Բոտոշանից եւ այլ վայրերից:

Ստրադա Արմենեասկա փառատոնին մասնակցեցին տասնյակ հազարավոր այցելուներ, այն լայն արձագանք գտավ ռումինական ԶԼՄ-ներում, ներառյալ «Աջերպրես» գործակալության հատուկ թողարկումը:

Հավելյալ նյութերը՝ araratonline.com եւ stradaarmeneasca.ro կայքերում:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: