• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Գեռլա Քաղաքի օրերի մասին

21 հունիսի, 2017

 Ս.թ. հունիսի 6-12-ին ռումինական Կլուժ նահանգի Գեռլա քաղաքում անցկացվեցին Քաղաքի օրերը, որին մասնակցելու համար ժամանել էին Գեռլայի հետ եղբայրացած քաղաքների պատվիրակությունները եվրոպական 5 երկրներից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունգարիայից, Շվեյցարիայից, Բուլղարիայից, ինչպես նաեւ Իսրայելից: Գեռլայի հետ եղբայրացած Իջեւան քաղաքին այս անգամ ներկայացնում էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը:

Հանդիսությունների կենտրոնական օրը՝ հունիսի 9-ին, Քաղաքային կինոյի տանը ներկայացվեցին Գեռլայի հետ եղբայրացած քաղաքների եւ նրանց համագործակցության մասին հաղորդումներ: Գեռլայում` նախկին Արմենոպոլիսում հայերի հնամյա ներկայությանը եւ Գեռլա-Իջեւան բարեկամությանը նվիրված հանգամանալի պատկերը ներկայացրեց քաղաքապետարանի միջազգային եւ հասարակության հետ կապերի, կրթության եւ մշակույթի հարցերով ավագ խորհրդական Իոան Սաբին Դրագանը/Ioan Sabin Dragan, որի տեսաշարը պարունակում էր հնատիպ եւ ժամանակակից լուսանկարներ, իսկ ելույթը՝ հետաքրքիր տվյալներ ու փաստեր, ներառյալ տեղեկությունները «Հայաքաղաք» պարախմբի, Գեռլայում հայկական համադամ ուտեստների պատրաստման մինչ այսօր պահպանվող ավանդույթների մասին:

Այնուհետեւ պատվիրակությունները ճանաչողական շուրջայց կատարեցին Գեռլա-Արմենոպոլիսի պատմամշակութային վայրերով, ուր ամենուրեք զգացվում էր հայկական հետքն ու շունչը: Նրանք եղան բարոկկո ոճով կառուցված հայկական թաղամասում` Հին քաղաքում, այցելեցին հայկական փոքր կաթողիկե Սբ Սողոմոն եկեղեցի եւ 1776թ. կառուցված Սուրբ Երրորդության հայ կաթողիկե տաճար, որը համարվում է աշխարհում ամենամեծ հայ կաթողիկե տաճարներից մեկը: Քաղաքի հայկական վայրերում շրջագայության ժամանակ Ռումինիայի Հայոց միության Տրանսիլվանիայի մասնաճյուղի նախագահ Իոան Էստեգարը/János Esztegár ներկաներին գրավիչ կերպով ներկայացրեց հայերի կողմից Գեռլայի հիմնադրման, այստեղ ծավալած նրանց գործունեության, դարավոր հարուստ ժառանգության, Սուրբ Երրորդություն կաթողիկե տաճարի կառուցման ուշագրավ դրվագները: Նա այցելուներին առաջնորդեց տաճարի կողասրահներից մեկը, ուր պահվում է Ռուբենսի վրձին վերագրվող «Խաչից իջեցումը» կտավը, ներկայացնելով նրա ձեռքբերման, նացիստների կողմից հափշտակման, դեգերումների եւ Սուրբ Երրորդություն տաճար վերադառնալու պատմությունը:

Այցելություն կազմակերպվեց նաեւ դեպի Գեռլայի հրեական սինագոգ եւ երկրորդ աշխարհամարտի տարիներին Գեռլայից նացիստական համակենտրոնացման ճամբարներ ու աշխատանքային գումարտակներ քշված 1600 հրեաների հիշատակի հուշակոթող, որտեղ հանդիպում եւ զրույց կայացավ այդ իրադարձությունների ականատես վկա, այսօր Գեռլայի միակ հրեա բնակիչ Զոլտան Բլումի/Zoltan Blum հետ:

Գեռլայի քաղաքային այգում Քաղաքի օրերի մեկնարկին ելույթ ունեցավ նաեւ Գեռլայի «Հայաքաղաք» պարախումբը:

Տոնի շրջանակում, հունիսի 9-ին Ռումինիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը Գեռլայի քաղաքապետարանում հանդիպում ունեցավ քաղաքապետ Իոան Նեսելեանի/Ioan Neselean հետ, որին փոխանցեց Քաղաքի օրերի կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի ուղերձը: Հանդիպման մասնակցում էր նաեւ փոխքաղաքապետ Յուլիա Տրիֆը/Iulia Trif: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Իջեւանի եւ Գեռլայի միջեւ մշակութային, հումանիտար, տուրիզմի եւ այլ ոլորտներում համագործակցության փոքր ծրագրեր իրագործելու վերաբերյալ, որոնց համար հնարավորություն է ընձեռնում երկու քաղաքների միջեւ արդեն գործող եղբայրացման համաձայնագիրը, ինչպես նաեւ Տրանսիլվանիայում եւ հենց Գեռլայում հայերի դարավոր ներկայությունը, հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու ավանդը:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: