• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինական մամուլը Տավուշի մարզի հետ կապերի մասին

09 հունիսի, 2017

 Ռումինական կենտրոնական եւ նահանգային մամուլն անդրադառնում է երկու օր առաջ Տուլչա քաղաքում Հայաստանի Տավուշի մարզի եւ Ռումինիայի Տուլչայի նահանգի միջեւ Համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: «Նկատի առնելով, որ Տավուշի մարզը գնալով ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում գյուղատնտեսության, տուրիզմի եւ մշակույթի բնագավառներում, կարծում եմ, որ երկու վարչատարածքային միավորների միջեւ համագործակցությունը կարելի է սկսել հենց տուրիզմից եւ մշակույթից», ստորագրման արարողությունից Տավուշի փոխմարզպետ Կարեն Ադամյանի խոսքերն է մեջբերում ռումինական AGERPRES լրատվական գործակալությունը: Իր հերթին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, խոսելով հայ եւ ռումին ժողովուրդների դարավոր առնչությունների եւ ռումինահայ պատմամշակութային հարուստ ժառանգության մասին, հայտարարեց, թե «Մեր պարտքն է նոր սերունդներին պատմել այս համատեղ հարստության, այս վիթխարի ժառանգության մասին եւ դրանով մոտեցնել երկու երկրներին եւ ժողովուրդներին»: «Համագործակցության նման համաձայնագրեր ունենք Ֆրանսիայի երեք տասնյակ քաղաքների հետ, եւ ուրախությամբ ասեմ, որ Ռումինիան ԵՄ երկրորդ երկիրն է, որի հետ այս ծավալով կապեր ենք հաստատել եւ վերջին հինգ տարվա ընթացքում եղբայրացման համաձայնագիր ստորագրել 10 քաղաքի հետ», Հայաստանի դեսպանի խոսքերն է մեջբերում AGERPRES-ը: «Միայն պետք է այդ ստորագրությունները վերցնել թղթի վրայից եւ դրանք իրագործել կյանքում», ըստ նահանգային Delta եւ Obiectiv թերթերի, ավելացնում է դեսպան Գասպարյանը:
Ռումինական մամուլը մեջբերում է նաեւ Տուլչայի նահանգային կառավարիչ Վասիլե Ստրատի/Vasile Strat, նահանգի պրեֆեկտ Լուչիան Ֆուրդույի/Lucian Furdui, նահանգային խորհրդի փոխնախագահ Դումիտրու Մերջանիի/Dumitru Mergeani, Տուլչայից Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լուչիան Սիմիոնի/Lucian Simion եւ Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվիու Մերդինյանի/Liviu Merdinian խոսքերը, որոնք բոլորն էլ առաջիկայում ակնկալում են երկու կողմից կոնկրետ քայլեր համագործակցության ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: