• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ձայն Բուխարեստից. Հրաժարվենք զոհի մտածողությունից

02 հունիսի, 2017

Ռումինահայ մտավորական, թարգմանիչ եւ հրապարակախոս Արփիար Սահակյանը հաճախ հանդես է գալիս հայությանը հուզող օրվա թմաներով: Բուխարեստի «Արարատ» հանդեսի կայքէջում զետեղված ներկա հոդվածը գրվել է Հայաստանի առաջին հանրապետությանմ հռչակման` Մայիսի 28-ի առիթով, որ ներկայացնում ենք թարգմանաբար:

Հակոբ Պարոնյան. Ազգը որ միայն արցունք կը թափե, արյուն չունի թափելու

Յանուսն ուներ երկու դեմք. մեկն ուղղված էր անցյալին, մյուսը` ապագային: Հռոմեացիներն դրանով ընդգծում էին կոնսուբստանցիալի` համագոյության հարաբերությունը, որն օրգանական էր ներկայի երկու նշանաձողերի միջեւ: Անցյալի վրա սեւեռվելու ուղիղ հետեւանքը լճացումն է: Այս կերպ ժամանակն անցնում է մեր կողքով` թողնելով մեզ իր ետեւում` անցյալում: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք կողմնակից ենք հակառակին, որ ուզում ենք հրաժարվել անցյալի դասերից, նախնիների հիշատակից, հերոսներից, որոնք նահատակվեցին, որ մեզ առաջ մղեն դեպի ապագա, դեմքերից, որոնցով ողողված է մեր ողջ պատմությունը:
Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ սա պիտի մեզ տա կատարված պարտքի զգացում, որովհետեւ Երկիրը վերացական չէ, երեւակայական ստվեր չէ, այն գոյություն ունի, թեկուզ բավականին փոքրացած, նրա սիրտը բաբախում է, եւ նրա կարիքները մեզ են կանչում, կանչում են իրենց որդիներին, որ իրենց որդիական պարտքը կատարեն` ըստ կարեցածի օգնելու հայրենիքի պաշտպանությանը, ամրապնդմանն ու բարգավաճմանը, ինչն անհրաժեշտաբար պիտի աճող շարունակականություն ունենա:
Կա նաեւ այս հարցի հանրային մատուցման խնդիրը: Ֆեյսբուքում մշտապես ակտիվ մի հայ էսեիստ դառնությամբ նշում է` Այո, մենք վերապրեցինք, բայց միշտ` որպես զոհ: Հետո նա ավելի մռայլորեն (եւ ոչ իրավացիորեն) շեշտում է` Մենք հերոսների ազգ չենք: Մենք զոհերի ազգ ենք: Իհարկե, նա սխալվում է: Ինչպես որ հնարավոր է պատմություն գրել հայերի պառակտումների մասին, այնպես էլ կարող ենք գտնել փաստեր եւ գրել հայ հերոսների ու նրանց սխրանքների մասին: Սակայն զոհի կարգավիճակը վերադառնում է համառորեն, եւ սա այն բանի պատճառով, որ մի ամբողջ գրականություն անընդհատ հենց այս կերպարն է պնդում: Սկզբունքորեն չենք կարող առարկել: Անընդունելի է, սակայն, այն անհամաչափությունը, որը երեւում է այն գրականության (եւ գործողությունների) բացակայությամբ, որը կհավասարակշռեր այս կերպարը: Կասկած չկա, որ վերջին դարի մեր պատմության արյունոտ էջերը զոհեր արտադրեցին: Մեր պարտքն է վառ պահել նրանց հիշատակը, արդարություն պահանջել, բայց դա չի նշանակում, որ պիտի սահմանափակվենք ողբ եւ լացուկոծ անելով, այլ անհրաժեշտ է, որ գործողությունների դիմենք` վերացնելու այն հանցագործության շահը, որ մեկ դար առաջ քաղել է զավթիչը:
Չպետք է մոռանանք, որ կան տարածքներ, որոնք պիտի հետ վերցնենք, հողեր, որոնք ծնել են մեզ եւ որտեղ ննջում են մեր նախնիները, խոնարհված աղոթատեղիների ավերակներ: Եթե կարողանանք հասնել սրան, էլ ոչ մեկին հետաքրքիր չէ` ճանաչում են ոճրագործների սերունդներն իրենց նախնիների կատարած հանցանքը, թե ոչ (մեջբերում Սասունյանից):
Ցեղասպանության ժամանակ զոհվածների հիշատակումը չպետք է արգելափակի Երկիրը վերադարձնելու ուղիների փնտրտուքները: Կարիք ունենք փնտրելու եւ գտնելու դեպի ինքներս մեզ տանող ճանապարհը: Որ հասկանանք` ով ենք մենք, ուր ենք գնում, ինչ նպատակ ունենք:
Դրա համար պիտի ձերբազատվենք զոհի մտածողությունից եւ կրենք մեզնից բռնագրավված գույքի պահանջատիրական մտածողությունը, գույք, որ մեզնից բռնագրավվել է կոպտորեն ու խարդախությամբ` հակառակ բոլոր ժամանակների միջազգային սովորույթներին, երբ կային կամ չկային այս կամ այն իրավաբանական տերմինները: Թողնենք այդ ամուլ ինքնակարեկցանքը եւ պահանջենք` ինչին արժանի ենք եւ ինչը որ մեզնից խլվել է եւ ապօրինաբար օտարվել:
Զոհացման վրա հիմնված ոլորուն շղթան, սակայն, կարող է զրոյացնել մասնակի կորսված հայրենիքի վերականգնմանն ուղղված մարտական եռանդը: Զոհի գաղափարի վրա կանգ առնելը երբեմն կարող է առաջացնել հուսախաբություն, ինքնամփոփում, համակերպված եւ բացասական ինքնաբավարարվածություն, որը հիմք է դառնում անգործունեության համար: Մենք մի երկարաժամկետ տրավմատիկ իրավիճակում ենք, որը փոխանցվել է նախկին սերունդներից: Մյուս կողմից, Ցեղասպանության վերաբերյալ փաստերը աներեւեկայելիորեն ընդարձակ են, այդ պատճառով էլ նույնիսկ մեկ դար անց կարող են ինքնապաշտպանական հոգեբանական ռեակցիա առաջացնել անընդունելի իրադարձությունների նկատմամբ: Պարադոքսալ կարող է թվալ անտարբերությունը, փաստերի ուսումնասիրությունից խուսափելը: Հակառակ դիրքորոշում ունեն նրանք, ովքեր զբաղվում են Ցեղասպանության պատմությամբ: Այս հակասություններից երկուսի դեպքում էլ կարող է անգործություն առաջանալ. առաջինի դեպքում` անտարբերության հետեւանքով, երկրորդի դեպքում` հուսախաբության: Ակնհայտ է, որ այս ոլորապտույտ գիծը պետք է շտկվի եւ բերվի մեր ապազոհացման ճիշտ ճանապարհի վրա, իսկ մեր դիրքորոշումը պիտի դառնա ակտիվ պահանջատիրական:
Թուրքիայի կառավարական շրջանակներն արդարացիորեն պնդում են, որ իրենք ոչ մի կապ չունեն իրենց պապերի գործած ոճրագործության հետ: Եվ սա ճիշտ է այնքան ժամանակ, որքան նկատի ունենք անձանց, որոնք չունեն ոչ մեղք եւ ոչ էլ որեւէ պատասխանատվություն Ցեղասպանության համար: Բայց իր ազգային ինքնության սահմաններում` որպես թուրքական էթնիկ խմբի անդամ եւ թուրքական մշակույթի ու ազգության կրող, անձը ակամայից մտնում է մի պատասխանատվության գծի մեջ, որից հնարավոր չէ խուսափել: Այսօրվա թուրքի պարտքն է գործել այնպես, որ կանխվի մեկ դար առաջ տեղի ունեցածի կրկնությունը: Դժբախտաբար, այն, ինչ տեսնում ենք, ճիշտ հակառակն է: Ուրեմն, նույնքան անհրաժեշտ է թողնել զոհի մտածողությունը եւ դրանից դուրս գալ:
Որպեսզի դուրս գանք զոհի կարգավիճակից (մնալով որպես մեկ դար առաջվա իրական զոհերի հետնորդները), պետք է գնահատենք օբյեկտիվ իրականությունը, ուրվագծենք փոքրածավալ կամ մեծածավալ գործողությունների օպերատիվ մի միջոց եւ պարբերաբար, քայլ առ քայլ, հետեւենք դրանց իրականացմանը: Այս հասարակ քայլերն իրենց մեջ մեզ ներսից փոխելու ուժ կունենան, ինչպես նաեւ մեր սոցիալական դրսեւորումները փոխելու կարողություն` մեզ ավելի ունակ դարձնելով հաջորդ քայլերի համար: Ի վերջո, դուրս կգա՞նք զոհացման տրամաբանությունից, որի մեջ մտել ենք աստիճանաբար, գիտակցաբար կամ ոչ: Կորցրածը հետ բերելու մեր ծնկաչոք բողոքի ուղին անարդյունավետ է: Կարող ենք ասել հենց հակառակ արդյունքն է ունենում: Պետք է շարժվենք արդյունավետ ճանապարհով, անկախ նրա երկարությունից եւ դժվարությունից: Մեր իրավունքները կարող են վերականգնվել քայլ առ քայլ կամ միանգամից: Միայն անկանխատեսելի հնարավորությունները երբեմն կարող են որոշել այն: Սակայն չենք կարողանա արժեւորել այդ հնարավորությունները, եթե մշտապես պատրաստ չլինենք գործողությունների դիմելու: Անպայման չէ, որ այս պատրաստությունները լինեն ռազմական: Դրանք բազմազան են եւ կարող են դիտարկվել ճառագայթաձեւ բոլոր ուղղություններով:
Ամենաընդունելի ճանապարհն այն է, որ յուրաքանչյուրն իր գործունեության շրջանակներում ջանք գործադրի` լինելու ամենապրոֆեսիոնալը, ամենաբարեխիղճն ու ամենաբարոյականը: Այս ջանքերի հանրագումարը ժամանակի ընթացքում կլինի միասնական տեսանելի ձեռքբերումը: Եւ սա բազմաթիվ հարթություններում: Կհայտնվենք մի ամուր հենման կետում, որտեղից մեր գործողություններն ավելի տեսանելի կդառնան:
Մշտապես սահմանել բարձր նպատակներ, որոնք նույնիսկ անիրական կթվան, բայց գործել իրատեսորեն` առավելագույնս օգտագործելով առիթների եւ հնարավորությունների ողջ շրջանակը. սրանում է հենց հաջողության բանալին: Այս ճանապարհը ժամանակի ընթացքում մեզ ուժ կտա բանակցելու կամ նույնիսկ կռվելու այլ դիրքից, քան այսօր մեզ տալիս է զոհի կարգավիճակը: Իհարկե, նմանօրինակ նկատառումները կարող են ընդարձակվել եւ բազմազան դառնալ: Ընթերցողն ինքը կարող է որոշել դա:
Ժխտողականության դեմ պայքարը, բնականաբար, պիտի շարունակվի:
Մեկ դար առաջվա զոհերի հիշատակը պետք է ոգեկոչվի:
Սակայն, ինքնազոհացումը այն խոչընդոտներից մեկն է, որը մեզ կարգելափակի եւ մեզ կնետի տանուլ տվածների ճամբարը:
Այս կերպ, մեր օրինական պահանջները առաջ քաշելու պարտականությունը, այսինքն վերադարձնելու այն, ինչ պատմական արդարությամբ մեզ է պատկանում, անհրաժեշտություն է:

ՀԳ. Լրանում է 99-րդ տարին, երբ հայ ժողովրդի պետականության հարցը կրկին դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ: Փիրումյանի, Սիլիկյանի, Անդրանիկի, Դրոյի եւ մյուսների պես հերոսները մերժեցին զոհի վիճակը եւ ընտրեցին ազատության համար պայքարի օրինակելի ուղին:

ԱՐՓԻԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Բուխարեստ
http://www.araratonline.com/permanentizarea-victimologiei/

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: