• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

«Բեղավոր» հայն ու Էմինեսկուի փաստաբանը

01 հունիսի, 2017
«Բեղավոր» հայն ու Էմինեսկուի փաստաբանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ռումինական «Ադեվարուլ» օրաթերթն իր շաբաթավերջյան համարներում հոդվածների շարք է նվիրում հայտնի բոյարական ընտանիքներին: Այդ շարքի մեջ նախավերջին համարում հոդվածներից մեկը պատմում է պատմական Մոլդովայում երկու դար առաջ ազդեցիկ հայազգի Բույուկլիուների տոհմի մասին:

Բույուկլիուները ռումինական տարածք էին հասել 16-րդ դարի վերջում Հայաստանի նախկին մայրաքաղաք Անիից, գրում է թերթը: Մինչ Ռումինիա հասնելը Բույուկլիուները մոտ երկու դար ապրել էին Ռուսչուկ (ներկայիս Ռուսե, Բուլղարիա) քաղաքում: Բույուկլիու անունով առաջին հայը, որը հաստատվեց Դանուբի հյուսիսում, հավանաբար Հաջի Մանչուկ (Ասֆադուս կամ Աստվածատուր) Բոգդան Բույուկլիուն էր (1760-1828), որը Ռուսչուկի վաճառականներից էր, մետաքսի գործարանի սեփականատեր: Թուրքերը նրա մականունը դրել էին «Բըյըկլը», այսինքն «բեղավոր», որտեղից էլ գալիս է «Բույուկլիու» անունը:

19-րդ դարի սկզբում Միխաիլ Ստուրձայի իշխանության օրոք հայ եղբայրներ Մկրտիչ և Հակոբ Բույուկլիուները զրկվել էին Մոլդովայի իրենց ունեցվածքից՝ հօգուտ տեղի ազդեցիկ գործիչներից մեկի, որից վարձակալել էին երկու հողատարածք: Ստանալով Ռուսաստանի և ավստրիական կառավարության աջակցությունը՝ Բույուկլիուները շուրջ 20 տարի իրենց իրավունքների համար պայքարեցին Մոլդովայի իշխանությունների դեմ: 1855թ. հարցին միջամտեց նաև սուլթան Աբդուլ Մեջիդը` հօգուտ եղբայրների: Հարցը, սակայն, չլուծվեց Ղրիմի պատերազմի պատճառով:

Բույուկլիուների տոհմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը Հակոբ Բույուկլիուն էր (1809-1881)` «Բեղավորի» որդին: Նա ավարտել էր Յաշի դպրոցը, որտեղ նրա դասընկերներից էին հետագայում հայտնի գրող եւ քաղաքական գործիչ Կոստակե Նեգրին և բանաստեղծ Ալեքսանդրու Հրիսովերգին: Մի քանի տասնամյակ շարունակ Հակոբ Բույուկլիուն Մոլդովայի իշխանապետության հայկական համայնքի ղեկավարն էր: Խոսում էր ռումիներեն, հայերեն, թուրքերեն, հունարեն, ֆրանսերեն և գերմաներեն: 1841 թվականից Մոլդովայի հայկական հանրային դպրոցների ղեկավարն էր: Մարիա Թոսունի հետ ամուսնությունից ծնվեց Գրիգորե Մ. Բույուկլիուն, որը հետագայում դառնալու էր կարկառուն ժունիմիստ («Երիտասարդություն» գրական շարժում), եւ Մարիա Բույուկլիուն, որն ամուսնացավ հայտնի բուսաբան և դասախոս, հայազգի Անդրեյ Պոպովիչ-Բիզնոշանուի հետ: Վերջինիս քույրը` Էուֆրոսինան, հետագայում դառնում է Կոնստանցայի նավահանգստի տնօրեն Լաուրենցիու Էրբիչանուի հետ:
Պոպովիչ-Բիզնոշանու տոհմն իր պատմությունն ունի ռումինական հողի վրա: Այս անունով առաջին հայտնի անձը բուկովինացի կալվածատեր Միհալակե Պոպովիչ-Բիզնոշանուն էր: Այս ազգանունը ծագում է Բոտոշանի Բիզնոասա կալվածքի անվանումից, որտեղ այդ ընտանիքը կալվածք ուներ, որի փաստաթղթերում հանդիպում ենք 16-17-րդ դարերի մոլդավ առաջին տարեգիր Գրիգորե Ուրեկեի և դիվանագետ ու քաղաքական գործիչ Միրոն Կոստինի ստորագրությունները: Փաստաթղթերը հետագայում վաճառվեցին Ռումինական ակադեմիային: Միհալակեն և իր կինը` Զանֆիրա Ապրիհանը, 11 երեխա են ունեցել, որոնցից մեկը բուսաբանության և կենդանաբանության դոկտոր Անդրեյ Պոպովիչ-Բիզնոշանուն էր, Սինայայի կենդանաբանական այգու հիմնադիրը, որի տնօրենն էր 1922-1941թթ. և որտեղ մինչ օրս նրան նվիրված սենյակ կա:

Ժունիմիստ Գրիգորե Մ. Բույուկլիուն` ռումին հայտնի մտավորական եւ պետական-քաղաքական գործիչ Տիտու Մայորեսկուի մերձավոր և վստահելի ընկերը, եղել է գլխավոր դատախազ Յաշի վերաքննիչ դատարանում, պատգամավոր և սենատոր: Որպես փաստաբան պաշտպանել է ռումին ազգային բանաստեղծ Միհայ Էմինեսկուի հոր` Գեորգե Էմինովիչի շահերն իր աղջկա` Ագլայայի օժիտի հարցով: Բանաստեղծն ինքը շտապ կարգով խնդրել էր Բույուկլիուին, որ նա զբաղվի այդ գործով, քանի որ հայտնի էր, որ նա լավ փաստաբան է, հատկապես այն բանից հետո, երբ պաշտպանել էր նախկին իշխան Միխաիլ Ստուրձայի շահերը: Գրիգորեն նաև 1890թ. բանաստեղծ Վասիլե Ալեքսանդրիի կտակի հավատարմատարն էր, ինչպես նաև Տիտու Մայորեսկուի փաստաբանը:

Բույուկլիուն նաև կենսասեր մարդ էր: Ընտանեկան մի խնջույքի ժամանակ, որին հատուկ հրավիրված էր Բարբու Լըուտարուն (Barbu Lăutaru) իր խմբով, Գրիգորե Բույուկլիուն և Թեոդոր Բուրադան ջութակահարներից վերցնում են նրանց գործիքները և նվագակցում հայտնի երգչին: «Այն պահից, երբ բոյերները սովորեցին նվագել մեզնից լավ, էլ ինչ հաց պիտի ուտեմ ես դրա միջոցով…»,- ասել է Բարբու Լըուտարուն` ցույց տալով ջութակի կողմը:

Գրիգորե Բույուկլիուն Բուխարեստի Հայոց Սբ. Հրեշտակապետաց մայր եկեղեցու շինարարության հովանավորներից էր, ինչպես նաեւ Ռումինական ակադեմիային կտակել էր մեկ միլիոն լեյ:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: