• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Հաղթանակի եւ Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներին

12 մայիսի, 2017

Հաղթանակի օրվա կապակցությամբ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը մայիսի 9-ին մասնակցեց Բուխարեստի Խորհրդային հերոսների զինվորական գերեզմանատանը տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը: Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի եւ ԱՊՀ ու Եվրոպական մի շարք այլ երկրների շարքում Հայաստանի դեսպանության կողմից խորհրդային ազատարար զինվորի հուշարձանին զետեղվեց ծաղկեպսակ, իսկ Բուխարեստի Հայոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գրիգոր քահանան ռուս ուղղափառ հոգեւորականի հետ կատարեց հիշատակի կարգ:

 

Նույն օրը դեսպան Համլետ Գասպարյանը Արջեշի նահանգապետի հրավերով նահանգի վարչական կենտրոն Պիտեշտ քաղաքում մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված «Միություն բազմազանության միջոցով» հանրային միջոցառմանը, որի ընթացքում տեղի հունական, ֆրանսիական եւ իտալական համայնքների կողքին հայկական համայնքը նույնպես ներկայացավ գեղարվեստական հարուստ ծրագրով: Արջեշի նահանգապետը եւ Հայաստանի դեսպանն այցելեցին Վասիլե Միլեա հրապարակի վրա տեղակայված Հայկական տաղավար, ուր տեղի հայ համայնքի ջանքերով ցուցադրված էին հայկական ազգային տարազներ, պատկերներ, գրքեր եւ ամսագրեր, հայկական կոնյակ, մրգեր եւ ուտելիքներ: Բացօթյա համերգային ծրագիրն սկսվեց հայկական մասով, որի ընթացքում համերգավարը ներկայացրեց հայ ժողովրդի հնամյա պատմությունն ու մշակույթը, Ռումինիայի զարգացման մեջ հայերի ակնառու ավանդը: Այնուհետեւ դուդուկի վրա հայկական ազգային երաժշտության վարպետ կատարումներով հանդես եկավ Տիմիշոարայի ֆիլհարմոնիայի մենակատար Կոսմին Բալեանը/Cosmin Balean իր խմբի հետ: Ծրագրի մեջ ընդգրկված էր նաեւ ռումինահայ հայտնի երգչուհի եւ դերասանուհի Կորինա Կիրիակը/Corina Chiriac:

 

Մինչ այդ նահանգային խորհրդում հանդիպում կայացավ Արջեշի նահանգապետ Դան Մանուի/Dan Manu եւ դեսպան Գասպարյանի միջեւ, որի ընթացքում, հաշվի առնելով Գյումրի եւ Պիտեշտ քաղաքների միջեւ 2012թ. ի վեր հաստատված եղբայրական կապերը, պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք բարձրացնել մարզային մակարդակի:

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: