• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Գեորգեն քաղաքում

04 մայիսի, 2017

Կիրակի, ապրիլի 30-ին Ռումինիայի Հարգիտայի մարզի/Harghita Գեորգեն քաղաքի/Gheorgheni Հայ կաթոլիկ եկեղեցում նշվեց Հայոց ցեղասպանության 102-ամյակը: Հիշատակի միջոցառմանը ներկա էին Հարգիտայի նահանգային խորհրդի փոխնախագահ Բարտի Տիհամերը/Barti Tihamer, Գեորգենի քաղաքապետ Զոլտան Նագին/Nagy Zoltan, Էթնոգրաֆիկ թանգարանի տնօրեն Տիբոր Չերգոն/Csergo Tibor, ինչպես նաեւ Տրանսիլվանիայի Հունգարահայ միության նախագահ Աթիլա Պուշկաշը/Puskas Attila, Գեորգենի կաթոլիկ հայերի միության նախագահ Լասլո Կուլչարը/Kulcsar Laszlo եւ Ծխական խորհրդի ատենապետ Գյուլա Բուշլիգը/Buslig Gyula: Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հովիվ Հունոր Գալի խոսքից հետո, որով նա պատգամեց մշտապես հիշել մարդկության դեմ գործված այդ հանցագործությունը եւ դրա մասին ուսուցանել երիտասարդ սերնդին, տիկին Գյոնգիվեր Բարաբասը/Barabas Gyongyver ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմությունը: Միջոցառման ավարտին եկեղեցական երգչախմբի կատարմամբ հնչեց Հայաստանի հիմնը երգեհոնահար Ժոլտ Բիրոյի/Biro Zsolt եւ պատանի փողհար Աթիլա Սասկա Մագյարի/Attila Saska MAgyari նվագակցությամբ, ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու բակում Նահանգային խորհրդի, քաղաքապետարանի, թանգարանի եւ տեղի հայ համայնքի կողմից 2015թ. բացված Հայոց ցեղասպանության հուշարձանին:

 Գեորգենը` պատմական Ջուրջով քաղաքը, որտեղ հայերը հաստատվել են դեռեւս 17-րդ դարում եւ մինչեւ այժմ պահպանում են հայկական ավանդույթները եւ մշակույթը, եղբայրացած է Հայաստանի Ալավերդի քաղաքի հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: