• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կոնստանցայում հայկական խաչքարի բացման եւ Ռումինիայի Խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հայտարարության վերաբերյալ

26 ապրիլի, 2017

 Ապրիլի 25-ին Կոնստանցայի առափնյա ամենաբանուկ զբոսանքի վայրում բացվեց խաչքար հուշարձան «ի նշան Դոբրոջայում հայության դարավոր ներկայության եւ որպես երախտագիտություն այն հյուրընկալ վերաբերմունքի համար, որով ընդունվել են ռումին ժողովրդի կողմից: Նաեւ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, որոնք կյանքի գնով պաշտպանել են իրենց հավատքն ու ինքնությունը»:                

Բացման հանդիսավոր արարողությանը հարյուրավոր ռումինահայերի, համայնքի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարների եւ Հայաստանի դեսպանի կողքին ներկա էին Կոնստանցայի նահանգային խորհրդի նախագահ Հորիա Տուտույանուն/HORIA TUTUIANU, պրեֆեկտ Ադրիան Նիկոլաեսկուն/ADRIAN NICOLAESCU, քաղաքապետ Դեչեբալ Ֆագադաուն/DECEBAL FAGADAU, հույն, հրեա, ռուս եւ թուրք-թաթարական համայնքի ղեկավարներ, համալսարանականներ եւ լրագրողներ: Հայ-ռումինական դարավոր բարեկամության, ռումինական կյանքի մեջ հայերի խոշոր ներդրման, վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ծավալվող սերտ համագործակցության մասին ելույթներով հանդես եկան Կոնստանցայի քաղաքապետ Դեչեբալ Ֆագադաուն եւ դեսպան Համլետ Գասպարյանը: 1915թ. հետո Ռումինիայի կողմից հայ փախստականների ընդունման եւ ապաստանի տրամադրման, ռումին ժողովրդին եւ կառավարությանն ուղղված երախտագիտության խոսքերով հանդես եկան Ռումինիայի Հայոց միության նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը եւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, որի ձեռքով կատարվեց խաչքարի օծումը:

 

Խաչքարը տեղադրվել է Ռումինիայի Հայոց թեմի եւ Կոնստանցայի հայ համայնքի, մասնավորապես Ռումինիայի Հայոց միության Կոնստանցայի մասնաճյուղի նախագահ Լիվիու Մերդինյանի եւ Կոնստանցայի հայոց եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Օշական Խաչատրյանի միասնական ջանքերով: Հուշարձանի բացմանը ներկա էր նաեւ խաչքարի հեղինակ Արտակ Համբարձումյանը, որն այն կրկնօրինակել է 16-րդ դարի վերջի Հին Ջուղայի մի խաչքարից:

 

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական ԶԼՄ-ների կողմից:

 

Նույն օրը, ապրիլի 25-ին Ռումինիայի Խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը Խորհրադարանում հանդես է եկել Հայոց Ցեղասպանության մասին հայտարարությամբ, որտեղ Ռումինիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ռումինիայի համար ճանաչումը նշանակում է նաեւ այն հազարավոր հայերի երախտագիտության զգացումն ընդունելը, որոնք այն ժամանակ փրկվեցին ռումինական պետության կողմից եւ որոնք դարձան այս երկրի հավատարիմ քաղաքացիներ:

 

Ապրում ենք մի պատմական դժվար պահ, երբ ամբողջ Եվրոպայում սկսում են անհանդուրժողականության եւ այլատյացության մութ ամպեր կուտակվել: Մի պահ, երբ նորից է խոսվում «մենք» եւ «նրանք» տերմիններով: Մի պահ, երբ, չնայած տեղեկատվության ազատ հոսքին` մարդիկ նորից սկսում են փակվել էթնիկ կամ կրոնական անկլավներում: Մի պահ, երբ այսքան տարիներ հետո, երբ բազմազանությունը Եվրոպայի ամենամեծ հարստություններից մեկն էր դարձել, զգացվում է սառեցում ազդարարող սառը քամի: Մի պահ, երբ դիկտատուրայի, այլատյացության եւ անկլավացման ախորժակ ունեցող որոշ քաղաքական առաջնորդների հաջողությունների հասնելու վտանգը ավելի մեծ է, քան երբեւէ:

Նման բոլոր ողբերգական իրադարձությունների ճանաչման եւ հիշատակման կողքին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հիշատակումն իրենից ներկայացնում է մի ամուր պատվար մարդկային դեգրադացիայի եւ պատմության վայրիվերումների ճանապարհին», ասվում է հայտարարության մեջ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: