• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ Ռումինիայում

25 ապրիլի, 2017

 ապրիլի 12-ին Տապան/The Ark թատրոնում երիտասարդական Ռամպա խումբը բեմադրեց «Տեղդմնացիրյան/Ռամպան ընդդեմ Ոսկանյանի»/”STAIPELOCHIAN /RAMPA VS. VOSGANIAN” պիեսը, իսկ ապրիլի 20-ին Հումանիտաս կենտրոնական գրախանութում ներկայացվեց ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն հրատարակությունը/Gaidz Minassian, Visul spulberat al armenilor. 1915, թարգմ. Ելենա Բուլայ/Elena Bulai Humanitas Bucuresti, 2017թ., 370 էջ: Գրքի շնորհանդեսին ներկա էր եւ ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Գրքի եւ Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական եւ համամարդկային ասպեկտների մասին խոսեցին փիլիսոփայության դոկտոր, նախկին նախագահ Տրայան Բասեսկուի խորհրդական, նախկին դեսպան Կատալին Ավրամեսկուն/Cătălin Avramescu,  սոցիոլոգ, դոկտոր Օանա Սուչիուն/Oana Valentina Suciu, պատմաբան, հոլոքոստի եւ ցեղասպանության մասնագետ դոկտոր Միհայ Կիովեանուն/Mihai Chioveanu եւ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը/Bedros Horasangian: Կատալին Ավրամեսկուն կոչ արեց Ռումինիայի իշխանություններին վերջապես ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանությանը եւ 20-րդ դարի պատմությանը եւ հիշողությանը նվիրված սիմպոզիում էր կազմակերպել Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանը, տեղի Հայագիտության ինստիտուտի եւ Հայոց միության նախաձեռնությամբ: Սիմպոզիումը բացեցին Արվեստի թանգարանի եւ Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե Կովաչը/Lucian Nastasă Kovacs, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը/Vákár István եւ ռումինական TVR հեռուստատեսության լրագրող, Կլուժի Հայոց միության նախագահ Կարեն Աթիլա Սեբեշին/Sebesi Karen Attila: Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական եւ հումանիտար ծանր հետեւանքների մասին ծավալուն ելույթներով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը (Մոսկվա), պատմաբան, ռումինահայ «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը, պատմաբան Պաուլ Կրաչիունը/Paul Crăciun եւ մշակութաբան Աթիլա Յակոբը/Iakob Attila:

Այնուհետեւ Արվեստի թանգարանի սրահում բացվեց ռումինահայ նկարիչ Օվիդիու Փանիկյանցի/Ovidiu Panighianț գործերի ցուցահանդեսը, որից առաջ հայ պոեզիայի գոհարների ասմունքով հանդես եկան Կլուժի ազգային թատրոնի դերասանուհի Ելենա Իվանկան/Elena Ivanca եւ Կարեն Սեբեշին:

Երեկոյան Կլուժի TVR հեռուստեսության ուղիղ եթերով Կարեն Սեբեշիի «Տրանսիլվանիան այսօր» հաղորդման հյուրերն էին պատմաբան Էդուարդ Անտոնյանը եւ հեռուստախմբագիր Կլաուդիու Պադուրեանը/Claudiu Padurean, որոնք քննարկեցին ցեղասպանության թեման: TVR հեռուստեսությանը եւ ռումինական ռադիոյին հարցազրույցներ տվեցին դեսպան Համլետ Գասպարյանը եւ քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը: Հայոց ցեղասպանությանը նվիրված Կլուժի միջոցառումների մասին ընդարձակ հաղորդում տարածեց ռումինական Աջերպրես/Agerpres գործակալությունը` լայն մեջբերումներ կատարելով դեսպան Գասպարյանի ելույթից:

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայերը. Պատմության էջեր» խորագրով գիտական սիմպոզիում կազմակերպվեց ապրիլի 24-ին Ռոման քաղաքում, Ֆրանցիսկյան աստվածաբանական ինստիտուտում, որտեղ ելույթներով հանդես եկան Ռումինիական Ակադեմիայի Յաշի Ա.Դ. Քսենոպոլ պատմության ինստիտուտի գիտաշխատող Մարիուս Կելկուն/Marius Chelcu, պատմաբան հայր Ալոիս Մորարուն/Pr. Alois Moraru, ռումինահայ դերասան եւ ռեժիսոր Ֆլորին Գեւորգյանը, դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը եւ ՌՀՄ Ռոմանի մասնաճյուղի նախագահ դր. Էմանուել Նազարեթյանը:

Ապրիլի 22-ին Բոտոշանում հայկական ազգային եւ հոգեւոր երաժշտության կատարումներով հանդես  եկավ ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանը/Harry Tavitian:

Ապրիլյան օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրային քննարկումներ տեղի ունեցան նաեւ Յաշ, Բակաու, Գեռլա, Դումբրավեն, Գեորգեն, Թըրգու Մուրեշ, Բայա Մարե քաղաքներում, ծաղկեպսակ զետեղվեց Պիտեշտի կենտրոնում խաչքարի մոտ, Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց մայր տաճարում, ինչպես նաեւ Ռումինիայի հայ առաքելական եւ կաթոլիկ բոլոր եկեղեցիներում մատուցվեց 1915թ. սուրբ նահատակների հիշատակի կարգ:

Ապրիլի 25-ին Կոնստանցայում, ռումինական կենտրոնական եւ տեղական իշխանությունների ղեկավարների ներկայությամբ եւ տեղի հայ համայնքի ջանքերով բացվելու է խաչքար հուշարձան, «Ի նշան Դոբրոջայում հայության դարավոր ներկայության եւ որպես երախտագիտություն այն հյուրընկալ վերաբերմունքի համար, որով ընդունվել են ռումին ժողովրդի կողմից: Նաեւ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, որոնք կյանքի գնով պաշտպանել են իրենց հավատքն ու ինքնությունը»:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: