• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՌԱԱՊ նախագահ Միհայ Դարաբանի հետ հանդիպման մասին

19 ապրիլի, 2017

Ապրիլի 18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Ռումինիայի Առեւտրաարդյունաերական պալատ եւ հանդիպում ունեցավ պալատի նախագահ Միհայ Դարաբանի/Mihai Daraban հետ: Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու հայ-ռումինական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը եւ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները:

Դեսպան Գասպարյանը ռումինական կողմին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրի յուրահատկությունները եւ ներդրումային հնարավորությունները` շեշտը դնելով ՀՀ կառավարության առաջարկած մի շարքի ծրագրերի վրա:

ՌԱԱՊ նախագահ Միհայ Դարաբանը վստահեցրեց Հայաստանի դեսպանին պալատի լիակատար աջակցությունը հայկական շուկայով եւ Հրվ. Կովկասով հետաքրքրված ռումինական ընկերություններին ներկայացնելու այդ առաջարկները, ընդգծելով կոնկրետ ծրագրերի որոշարկման անհրաժեշտությունը, որոնցում ռումինական ընկերությունները կարող են հանդես գալ որպես ենթակապալառու: Որպես տնտեսական կապերը խթանելու առաջին փուլ` տեղեկությունների արդյունավետ փոխանակման նպատակով, նա առաջարկեց քննարկել Ռումինիայի եւ Հայաստանի ԱԱՊ-երի միջեւ համագործակցության արձանագրություն ստորագրելու հնարավորությունը:

Կողմերը խոսեցին նաեւ Հայաստանում գործ դնելու մասին/„Doing Business in Armenia” սեմինար կազմակերպելու շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՌԱԱՊ արտաքին կապերի վարչության պետ Վիրջիլ Գոագան/Virgil Goagă, «Միքայել Նորատունկյան» հաստատության նախագահ,  CEO, Madora Chemicals SRL տնօրեն Ռադու Աունեանուն/Radu Auneanu եւ դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: