• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ապրող հիշողություն

30 մարտի, 2017

Ռումինիայի պատմական Տրանսիլվանիայի Մուրեշ/Mures նահանգի վարչական կենտրոն Թըրգու Մուրեշ/Targu Mures քաղաքում սկսել է հրատարակվել տեղի հայոց «Հունգարահայեր. Ապրող հիշողությունը» (Magyarőrmeny. Élő orokseg) հանդեսը: Գունավոր պատկերազարդ այս հանդեսի հիմնադիրներն են  Թըրգու Մուրեշի Հունգարահայոց մշակութային միության նախագահ Աթիլա Պուշկաշը/Puskas Attila եւ լրագրող Ժոլտան Բակոն/Zoltán Bakó:  «Ապրող հիշողություն» հանդեսը տեղի հայերի, ինչպես նաեւ օտարների համար ներկայացնում է հայ մշակույթը, հայերի ծագումնաբանությունը, դիցաբանությունը, խոհանոցը, Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքի կյանքը եւ այլն:Տրանսիլվանիայի հայերը դարեր առաջ են տեղափոխվել այս շրջան` ստեղծելով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի առաջին հայկական գաղթօջախներից մեկը: Թեեւ Ավստրո-հունգարական տիրապետության շրջանում, ունեցվածքային եւ առեւտրական հավասար իրավունքներ ձեռք բերելու համար նրանք 300 տարի առաջ ստիպված դավանափոխ են եղել եւ ձուլվել տեղի հունգարական կաթոլիկ միջավայրի մեջ` մինչեւ այսօր պահպանում են հայկական ավանդությունները հայ կաթոլիկ եկեղեցու ներսում, որտեղ պատարագը մատուցվում է հայ-կաթոլիկ ծիսակարգով եւ ժամերգությունը հայերեն լեզվով: Վերջին քառորդ դարում հիմնվել են նաեւ հայկական միություններ եւ կապ հաստատվել Ռումինահայոց միության եւ Հայաստանի հետ, որի շնորհիվ տեղի է ունենում վերադարձ դեպի հայկական արմատները:

Հանդեսը հիմնականում ուղղված է տեղի հայ երիտասարդությանը, ուստի նրանց համար ներկայացվում են տրանսիլվանահայ ընտանիքների նկարներ եւ պատմություններ, հայկական ավանդույթները, ինչպես նաեւ ներկայումս Տրանսիլվանիայի հայ համայնքներին առնչվող իրադարձությունները: Հայկական խոհանոցին զուգահեռ ներկայացվում են նաեւ Ռադիո Երեւանի մասին  հումորային էջերը, որոնք բավականին սիրված են այս տարածաշրջանի բնակչության կողմից: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: