• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կինոփառատոն Բուխարեստում

27 մարտի, 2017

 Փառատոնի շրջանակներում ՀՀ դեսպանությունը ներկայացրել էր իտալացի նշանավոր կինոգործիչ Տոնինո Գուերայի եւ նրա հայկական առնչությունների մասին պատմող «Հրաշագործի աշունը» վավերագրական ժապավենը (2009թ., ռեժիսորներ Ռուբեն եւ Վահե Գևորգյանցներ), ինչպես նաեւ Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» (1985թ.) եւ Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» (2015թ.) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերը, որոնք բոլորն էլ ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից:

 

Միաժամանակ, ռումինական կողմը ներկայացրել էր TVR հեռուստաընկերության թողարկած «Պատումներ Ռումինիայում փոքրամասնությունների մասին» վավերագրական ֆիլմաշարի երկրորդ թողարկումը, որտեղ ծավալուն անդրադարձներ կային հայ ժողովրդին եւ ռումինահայ համայնքին, Ռումինիայի հասարակական եւ քաղաքական կյանքում այդ համայնքի դերակատարությանն ու նշանավոր ռումինահայերին:

 

Փառատոնը բացվեց ռումինական «Անտառ» վավերագրական ֆիլմով, իսկ փակմանը ցուցադրվեց ՌԴ դեսպանության ներկայացրած Սպիտակի 1988թ. աղետալի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ռուս-հայկական համատեղ արտադրության ֆիլմը (2016թ., ռեժիսոր Սարիկ Անդրեասյան):

 

Ֆիլմերի ցուցադրությանը նախորդում էր համառոտ հաղորդումներ, իսկ հայկական ֆիլմերի դեպքում նաեւ անդրադարձ էր կատարվում Հայաստանի պատմությանը, մշակույթին, խորհրդանիշներին, հիշատակվում էր միջազգային համբավ նվաճած «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

 

Կինոփառատոնի փակման արարողությանը ելույթ ունեցավ ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, որը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին հիանալի նախաձեռնության համար եւ հանդիսատեսին փոխանցեց 1988թ. երկրաշարժի օրերին աղետի գոտուց ականատեսի իր հիշողությունները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: