• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայկական միջոցառումներ Ռումինիայի Մարամուրեշ նահանգում

27 մարտի, 2017

 

Շիմոն Հոլոշին (1868-1916), հայկական անունով Կորբուլյան, ծնվել է այն ժամանակ Ավստո-հունգարական կայսրության մեջ մտնող Սիգետու Մարմացիեյ քաղաքում, ունեւոր հայի ընտանիքում: Համարվում է 19-րդ դարի հունգարական նկարչության նատուրալիզմի եւ ռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչը, Բայա Մարեի նկարչական դպրոցի հիմնադիրը: Հոբելյանական միջոցառմանը նկարչի հորենական տան պատին բացվեց ցուցանակ` «Այս տան մեջ ծնավ եւ ապրեցավ Շիմոն Հոլոշի Կորպուլյան, նկարիչ եւ պրոֆեսոր, Պայա Մարեի նկարչական դպրոցի հիմնադիր» ռումիներեն, հայերեն եւ հունգարերեն եռալեզու գրությամբ: Այնուհետեւ Սիգետու Մարմացիեյ քաղաքի Մարամուրեշի թանգարանում տեղի ունեցավ գիտական սեմինար, որի ընթացքում Կլուժի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան-Նաստասե Կովաչը/Lucian Năstasa-Kovacs ներկայացրեց նկարչի կյանքը եւ գործունեությունը: Ողջույնի խոսքերով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Սիգետու Մարմացիեյի քաղաքապետ Հորիա Սկուբլին/Horia Scubli: Թանգարանի սրահում կազմակերպվել էր նաեւ Բայա Մարեում Հայոց միության կենտրոնին կից «Շիմոն Հոլոշի» նկարչական դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես «Ռումինիայի հայկական եկեղեցիները» թեմայով:

 

Մարամուրեշի հայերը եւ Ռումինիայի տարբեր հայկական համայնքից ժամանած հյուրերն այցելեցին նաեւ քաղաքային գերեզմանոց եւ ծաղկեպսակներ դրեցին նշանավոր նկարիչ շիրիմին:

 

Օրվա երկրորդ կեսին կազմակերպվեց այց Յոան Միհալի դե Ապշայի տուն- թանգարան/Casa Ioan Mihaly de Apşa, որտեղ ցուցադրված է Շիմոն Հոլոշիի «Հուստուլուի ամրոցը»/“Cetatea Hustului” կտավը, իսկ երեկոյան տեղի ունեցավ ռումինա-հայկական ազգային երաժշտության համերգ, որի ընթացքում հանդես եկավ Գեռլայի «Հայաքաղաք» պարախումբը:

 

Միջոցառումների ընթացքում հանդիսավորապես բացվեց ՌՀՄ Բայա Մարեի մասնաճյուղի գրասենյակը` հիմնադիր նախագահ Սորին Գդլեան/Sorin Gadalean, ինչպես նաեւ Բայա Մարեի քաղաքային գրադարանում եւ Սիգետու Մարմացիեյի Մարամուրեշի թանգարանում տեղի ունեցան Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» վեպի շնորհանդեսները:

 

Սիգետու Մարմացիեյ կատարած այցի ընթացքում դեսպան Գասպարյանն առանձին զրույց ունեցավ քաղաքապետ Հորիա Սկուբլիի հետ, ինչպես նաեւ Վարուժան Ոսկանյանի հետ միասին այցելեց հրեա նշանավոր գրող եւ փիլիսոփա Էլի Վիզելի/Elie Wiesel տուն թանգարան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: