• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Պալյանների տոհմը Քրմզյան եղբայրների աչքերով

17 մարտի, 2017

Ռումինահայ «Արարատ» հանդեսը հատուկ հավելված է թողարկել Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանատանը Օսմանյան կայսրության նշանավոր հայազգի ճարտարապետներ Պալյանների տհմական դամաբարանի վերականգնման մասին: Այն նախաձեռնել եւ հովանավորել են ռումինահայ Հրաչ/Անուշ եւ Հակոբ Քրմզյան եղբայրները: Քրմզյանների ծնողները` Շնորհիկ եւ Վահրամ Քրմզյանները, ծնունդով պոլսեցիներ են, գաղթի տարիներին հաստատվել են Ռումինիայում: Հրաչն ու Հակոբը ծնվել են Պլոյեշտում, 1952թ. մեկնել են Ստամբուլ, որոշ ժամանակ ապրել ու սովորել այնտեղ, այնուհետեւ տեղափոխվել Փարիզ: Եղբայրների խոսքերով, «իրենք այլ կլինեին, եթե Բուխարեստից միանգամից փոխադրվեին Փարիզ», սակայն Պոլիսը խորապես ազդել է նրանց վրա, այնտեղ նրանք սովորել եւ հաղորդակցվել են տոհմիկ կյանքին, իսկական բարեկամությանը, հոգեւոր արժեքներին: Այդ ժամանակներից ի վեր փոխնիփոխ Բուխարեստում եւ Փարիզում ապրող գործարար եղբայրները հաճախ այցելում են Ստամբուլ: Արդեն հանգստի անցած Հրաչը, որ դեռ ուսանողական տարիներին հայտնագործել եւ զմայլված էր Ստամբուլում Բալյանների շքեղ կառույցներով, որ թուրքերը սովորաբար ներկայացնում էին որպես իտալացի Պալիանիների գործեր, 2013թ. Սկյուտարի գերեզմանատանը իրենց ընտանեկան հանգստարան այցելելիս, քիչ հեռու նկատում է Բալյանների անխնամ դամբարանը եւ եղբոր հետ որոշում այն վերականգնել: Սկյուտարի Սբ Խաչ եկեղեցու քահանայի խորհրդով, նրանք կապվում են ստամբուլցի ճարտարապետ Գեւորգ Օզկարագյոզի հետ: Վերջինիս համակարգմամբ Ստամբուլի Հայ ճարտարապետների ընկերակցության ներքո կազմվում է ճարտարապետների մի խումբ (Դավիթ Այնալի, Նազար Բինաթլի), որին միանում է նաեւ Հայաստանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը: 2014-ին արվում են նախագծեր, ձեւակերպում անհրաժեշտ փասթաղթերը, որին սկզբից եւեթ պատրաստակամությամբ օգնում է Ստամբուլի քաղաքապետ Կադիր Թոփբաշը: Դամբարանի վերականգնումը տեւում է երեք տարի` սկսելով 2014-ից եւ ավարտվելով 2016թ. հոկտեմբերին:

«Աշխատանքների ավարտից եւ դամբարանի բացումից հետո ես եւ Հակոբը խոր բավարարության զգացում ապրեցինք, ասում է Հրաչ Քրմզյանը, որովհետեւ մենք ուզում ենք հիշվել որպես հայության մարդկային եւ բարոյական արժեքների պահապաններ: Պալյանների տոհմը կենդանի վկայություն է այն բանի, որ փոքրամասնական ժողովուրդները եւ ազգերը մեծ ներդրում են ունեցել որոշ երկրների զարգացման մեջ եւ ապացուցում են, որ մենք խոր արմատներ ունենք Թուրքիայում եւ ոչ ոք չի կարող ասել, թե երկնքից ենք ընկել այստեղ»:

Ըստ նրա, մոտ տասը տարի առաջ մի թուրք լրագրող գրում էր, թե եթե Պալյանների շենքերն ու շինությունները հանենք Ստամբուլից, քաղաքը տկլոր կմնա: Քրմզյանները գտնում են, որ դամբարանը կառուցելուց հետո հաջորդ սերունդներին է մնում նրանց ստեղծագործ հանճարը եւ հիշատակը հարգելու եւ հավերժացնելու պարտքը: 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: