• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Շաբաթվա գիրքը

23 փետրվարի, 2017

Ռումինական Amos News անկախ լրատվական գործակալությունը Շաբաթվա գիրքը. Հայոց ցեղասպանությունը վերնագրի տակ զետեղել է ռումին գրող եւ լրագրող Ստելիան Ցուռլեայի/Stelian ȚURLEA գրախոսականը Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանությունը; գրքի ռումիներեն հրատարակության վերաբերյալ: 

«Հայոց ցեղասպանությունը սկսվել է Փոքր Ասիայի արևելքում Պարսկաստանի և Կովկասի հարևանությամբ գտնվող Վան քաղաքում, որն ավելի քան մեկ դար առաջ Թուրքիայի ամենամեծ հայկական քաղաքն էր: Դրանից հետո այն կայծակի արագությամբ տարածվեց ողջ Օսմանյան կայսրությունով: Սկզբում պատրվակն այն էր, որ հայերն իբր դասալքաբար անցել էին ռուսների կողմը և դավադրություն հյուսել Օսմանյան կայսրության դեմ: Չնայած որ մի քանի հարյուր հայ էր դասալքել, թուրքական իշխանությունները դաժան վերաբերմունք դրսևորեցին՝ ճնշելով ողջ հայ բնակչությանը, որտեղ էլ որ նրանք գտնվեին՝ անասելի դաժանությամբ պարտադրելով մաքուր մահմեդական պետություն ունենալու տեսլականը: Արդյունքում սպանվեց 1,5 միլիոն մարդ:

 

Հայոց ցեղասպանությունը, որն ավելի կարճ անվանվում է Արմենոցիդ, այսօր համարվում է բոլոր ցեղասպանությունների մայրը, 20-րդ դարի առաջին մեծ աղետը: Այն կապված էր Առաջին համաշխարհային պատերազմի հետ, ինչպես որ Հոլոքոստը՝ Հրեաների ցեղասպանությունը, կապված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: Այն նաև կոչվում է «Հոլոքոստ Հոլոքոստից առաջ»: Պատմաբանների մեծամասնությունը նշում է, որ այն ներշնչել է Հիտլերին հրեաներին վերացնելու գաղափարը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: