• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հրանտ Դինքի հիշատակին

06 փետրվարի, 2017

 Փետրվարի 5-ին Բուխարեստի Հայոց մշակույթի տանը` Դուդյան գրադարանում տեղի ունեցավ Հրանտ Դինքի մահվան 10-ամյակին նվիրված հիշատակի միջոցառում, որ համատեղ կազմակերպել էին Ռումինիայի Հայոց թեմը եւ Հայոց միությունը` ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ:

 

Միջոցառումը վարում էր ռումինական գրական-հասարակական շրջանակներում հայտնի հրապարակախոս, գրող Պետրոս Խորասանջյանը/Bedros Horasangian: Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի նախաբանից հետո, որտեղ նա հակիրճ անդրադարձավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերի հաստատմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված անկախ Հայաստանի առաջին քայլերին, Հրանտ Դինքի կյանքին ու գործունեությանը, ժամանակակից Թուրքիայում հանուն հայերի իրավունքների եւ ինքնության պահպանման նրա պայքարին, Թուրքիայում դեռեւս տիրող ազգայնական մտայնություններին նվիրված ելույթներով հանդես եկան հիմնական բանախոս պատմաբան Սորին Անտոխին/Sorin Antohi, ինչպես նաեւ պրոֆ. Գաբրիել Անդրեեսկուն/Gabriel Andreescu եւ ՌՀՄ նախագահ, գրող  Վարուժան Ոսկանյանը/Varujan Vosganian:

 

Մինչ այդ Բուխարեստի Սբ. Հրեշտակապետաց մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի պատարագ նահատակ գործչի հիշատակին, որի ժամանակ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը Հայրենիքին եւ հայկականությանը Հրանտ Դինքի նման անմնացորդ նվիրվելու պատգամով դիմեց հավատացյալներին: Այնուհետեւ Ռումինիայի Հայոց թեմի, Հայոց միության եւ ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին: Հրանտ Դինքի հոգեհանգստի պատարագներ մատուցվեցին նաեւ Ռումինիայի հայկական բոլոր եկեղեցիներում:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: