• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Գասպարյանը մասնակցեց Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա միջոցառումներին:

30 հունվարի, 2017

Հունվարի 27-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը Ռումինիայի Հրեական համայնքների ֆեդերացիայի հրավերով Բուխարեստում մասնակցեց Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա միջոցառումներին: Դեսպանը ներկա եղավ պատմական հրեական թաղամասում գտնվող Մեծ Սինագոգին հարող պուրակը գլխավոր ռաբին, պատմաբան եւ գրող Ալեքսանդրու Շաֆրանի/Alexandru Safran անունով կոչելու արարողությանը, որին մասնակցում էին նաեւ Ռումինիայի Խորհրդարանի, կառավարության եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, Իսրայելի, ԱՄՆ-ի եւ Գերմանիայի դեսպանները, մտավորականներ, լրագրողներ, հրեական համայնքի անդամներ:

Այնուհետեւ մեծ Սինագոգում կազմակերպվեց 1941թ. հունվարին Բուխարեստի ջարդին նվիրված սիմպոզիում: Ռումինիայի հրեաները, որոնց թիվը Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ըստ տարբեր տվյալների, հասնում էր 750-850 հազարի, այդ տարիներին դաժան հալածանքների ենթարկվեցին մարշալ Իոն Անտոնեսկուի ազգայնամոլ վարչակարգի եւ լեգեոներական ծայրահեղական շարժման կողմից: Նրանցից շատերը կոտորվեցին, նետվեցին բանտեր եւ համակենտրոնացման ճամբարներ, մոտ 320 հազարը արտաքսվեց երկրից դուրս` դառնալով նոր հալածանքների զոհ: Այսօր հրեաների թիվը Ռումինիայում կազմում է ընդամենը 7.000: Ռումինիան 2004թ. պաշտոնապես ճանաչել է Հոլոքոստը` Անտոնեսկուի վարչակարգի եւ լեգեոներական շարժման ոճիրները: 2016թ. մարտից Ռումինիան ստանձնել էր Հոլոքոստի հիշատակման միջազգային ալյանսի/IHRA մեկտարյա ռոտացիոն նախագահությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: