• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ԱԳ նախարարի ուղերձ

23 հունվարի, 2017

 Երևան, 17 դեկտեմբերի 2016թ.

 

Ձերդ Գերազանցություն,

 

Մեծագույն հաճույքով եմ գրում Ձեզ` նշելու համար Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

 

Ռումինիան առաջին երկրներից էր, որ 1991թ. դեկտեմբերի 11-ին, Հայաստանի ինքնիշխան պետականության հռչակումից շատ չանցած, պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Օրեր անց, դեկտեմբերի 17-ին, Բուխարեստում ստորագրվեց Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագիրը` խարսխված հայ և ռումին ժողովուրդների դարավոր բարեկամական կապերին: 1994-ին Հայաստանն իր դիվանագիտական առաջին ներկայացուցչություններից մեկը բացեց Բուխարեստում:

 

Արդեն քառորդ դար է, ինչ հայ-ռումինական հարաբերությունները վերընթաց են ապրում` հիմնվելով բարձր մակարդակի փոխայցելությունների և ակտիվ քաղաքական երկխոսության, ավելի քան չորս տասնյակ երկկողմ համաձայնագրերի ծանրակշիռ իրավական հենքի, հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեության, ինչպես նաև մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին իրարահաջորդ ծրագրերի շրջանակներում իրականացվող մշակութային փոխանակումների վրա: Երկկողմ ձևաչափից զատ, մեր երկները համագործակցություն են ծավալում բազմակողմ հարթակներում, ներառյալ Միավորված Ազգերի կազմակերպությունը, Արևելյան գործընկերությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը և այլն:   

 

Հայ-ռումինական հարաբերությունները մեծապես շահել են ռումինահայ կենսունակ համայնքի ներդրումից, որը դարեր շարունակ իր ներկայությունն է ունեցել Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

 

Համոզված եղեք, որ Հայաստանը կշարունակի ամենայն ջանք գործադրել ամրապնդելու և զարգացնելու մեր երկրների միջև համագործակցությունը` առաջիկա քառորդ դարում և այդուհետ:

 

Կուզենայի նաև այս առիթն օգտագործել Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին մաղթելու բարօրություն և առաջընթաց:

 

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը:

 

 

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

   

 

ՆՈՐԻՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՐՈՆ ԼԱԶԱՐ ԿՈՄԱՆՍԿՈՒԻՆ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԲՈՒԽԱՐԵՍՏ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: