• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում կայացած գիտաժողովի մասին

28 նոյեմբերի, 2016

Նոյեմբերի 25-ին Բուխարեստի Բանակի տանը (Cercul Militar - CCA) կայացավ «Սփյուռքի գաղթօջախների ազգային եւ էթնիկ ինքնությունները հանրային տարածքում» վերտառությամբ գիտական կոնֆերանս:  Կոնֆերանսը «Եվրոպական սփյուռքներ» ցանցային ծրագրի շրջանակներում կազմակերպել էր Հայ Բարեգործական Ընդհանուր միության Եվրոպայի մասնաճյուղը Ռումինիայի Հայոց Միության, Բուխարեստի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի, Հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի, Մշակույթի հունական հիմնադրամի եւ այլ հասարակական ու ուսանողական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Գիտաժողովի նպատակն էր քննության առնել եվրոպական հանրային կյանքում տարբեր սփյուռքներում ազգային եւ էթնիկ ինքնության դրսեւորումները, պահպանման եւ զարգացման ազդակները եւ խոչընդոտները, այդ ինքնությունների վրա զանազան ներազդեցությունները:  

 

Գիտաժողովի բացմանը մասնակցում էին եւ ելույթներ ունեցան Ռումինիայի կառավարությանն առընթեր Միջէթնիկ հարաբերությունների վարչության ղեկավար, պետքարտուղար Ալեդին Ամեթը, ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի ղեկավար Նիկոլա Դավիդյանը (Բրյուսել), տեսաուղերձով՝ ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը, Եվրոպայի հրեա ուսանողների միության նախագահ Բեննի Ֆիշերը ֆոտոլրագրող, «Հայերը Ռումինիայում» ֆոտոալբոմի հեղինակ Անդրեա Տանասեն: Հայաստանից հրավիրված հետազոտող Բաբկեն Մաթեւոսյանը հանդես եկավ «Սփյուռքյան ինքնությունը եւ պատմական հիշողության դերը» թեմայով զեկուցմամբ:

 

Գիտաժողովի նիստերին Եվրպական սփյուռքների եւ ազգային ինքնության խնդիրների տարբեր ասպեկտներին նվիրված զեկուցումներ կարդացին Միհայ Կիովիանուն/Mihai Chioveanu, Հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի դասախոս Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի համալսարանի դասախոսներ դոկտ. Օանա-Վալենտինա Սուչիուն, դոկտ. Կատերինա Պրադան, Կամելիա Մարիա Կրեչունը եւ այլք:

 

Երեկոյան Բանակի տանը (ի դեպ, ռումինահայ նշանավոր ճարտարապետ Դիմիտրիե Մայմարoլուի գործերից), բացվեց նաեւ եվրոպական սփյուռքների վերաբերյալ լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես, որն արդեն ցուցադրվել էր Բրյուսելում, Պլովդիվում, Նեապոլում, Բարսելոնայում եւ Աթենքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: