• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի ներկայացման մասին

21 նոյեմբերի, 2016

 Ռումինական «Մետեոր Պրես» հրատարակչությունը լույս է ընծայել գերմանացի լրագրող, պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը, 2016, 350 էջ, Ալեքսանդրա-Կատրինա Չորնեյի թարգմանությամբ: Գիրքը ներկայացվեց նոյեմբերի 18-ին Բուխարեստի «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառում, որն այդ տեսակի մեջ ամենամեծն է Ռումինիայում: Միջոցառմանն այդ արժեքավոր աշխատության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ու նրա հետեւանքների մասին խոսեցին պատմաբան Սորին Անտոխին, «Հիստորիա» հանդեսի գլխավոր խմբագիր Յոն Յոնիցան, ռումինահայ գրող, հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: «Գրքում առաջին անգամ ներկայացված են Վատիկանի գաղտնի արխիվներից նյութեր Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ոճիր մասին», ծանուցվում է գրքի շապիկի վրա, իսկ որպես բնաբան զետեղված է Ֆրանցիսկոս պապի 2014թ. մայիս 8-ին ասված խոսքերը հայ նահատակների վերաբերյալ: Այդ կապակցությամբ գրքի ներկայացմանը ներկա էր նաեւ Ռումինիայում պապական պատվիրակ գերապայծառ Միգուել Մաուրի Բուենդիան:

 

«Մետեոր Պրեսը» հայկական թեմաներով անցյալ տարիներին հրատարակել է մի շարք այլ գրքեր, իսկ մյուս տարի հրատարակության է պատրաստում Սորին Անտոխիի հատորը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 

Ի դեպ, նոյեմբերի 20-ին «Գաուդեամուս» գրքի միջազգային տոնավաճառում ներկայացվեց նաեւ Վարուժան Ոսկանյանի «Պատերազմի զավակները» նոր վեպը: Այն «ռումինների ինքնության մատյանն է», ինչպես «Շշուկների մատյանը» հայերի համար, ասաց հեղինակը: Վեպը հրատարակել է Պոլիռոմ հրատարակչությունը, 2016, 552 էջ: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: