• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լեհական Անգելուս գրական մրցույթի եզրափակիչում

19 սեպտեմբերի, 2016

 Ռումինահայ գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Շշուկների մատյան» վեպը լեհական Անգելուս գրական մրցույթի եզրափակիչում է: Անգելուս մրցանակը արձակի բնագավառում համարվում է Կենտրոնական Եւրոպայում ամենահեղինակավորներից, որը շնորհվում է 2006թ. ի վեր: Ժյուրին մրցանակի ներկայացված 70 գործերից ընտրվել է ընդամենը 7 անուն, որոնց մեջ նաեւ Վարուժան Ոսկանյանի հայտնի վեպը:

Անգելուս մրցանակի հետ միաժամանակ շնորհվում է նաև «Հանրաճանաչության» տիտղոս (Նատալյա Գորբանիևսկա մրցանակ), որի հաղթողը որոշվում է ընթերցողների կողմից: Վարուժան Ոսկանյանի ընթերցողները ամենուր, այդ թվում նաեւ Հայաստանում կարող են մասնակցել քվեարկությանը. http://angelus.com.pl/ կայքէջի աջ մասում ուղղահայաց դիրքով գրքերի տիտղոսաթերթերն են, որոնցից յուրաքանյուրի տակ կա GLOSUJ կոճակը («Շշուկների մատյանը» լեհերեն կոչվում է KSIEGA SZEPTOW և շարքում վերջինն է), որի վրա սեղմելով կարող եք քվեարկել մեր հայրենակցի օգտին:

«Հանրաճանաչության» տիտղոսի համար էլեկտրոնային քվեարկությունը տեւելու է մինչեւ հոկտեմբերի 12-ը, իսկ գլխավոր մրցանակը կշնորհվի հոկտեմբերի 15-ին Վրոցլավում: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: