• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ֆրանկոֆոն Հայաստանը Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում

23 նոյեմբերի, 2015

Հայաստանը որպես ֆրանկոֆոնիայի անդամ երկիր արդեն երրորդ տարին մասնակցում է Բուխարեստի GAUDEAMUS Գրքի միջազգային սալոնին. Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում/GADIF ֆրանկոֆոնիայի տաղավարում ներկայացրեց ֆրանսերենով հրատարակություններ, որոնց շարքում Գրիգոր Նարեկացու „Մատյան ողբերգության” ֆրանսերեն թարգմանությունը:

Բուխարեստի Գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացավ նոյեմբերի 18-ին, ֆրանկոֆոն երկրների դեսպանների, ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ հաստատությունների ներկայացուցիչների եւ Ռումինիայի նորանշանակ մշակույթի նախարար Վլադ Ալեքսանդրեսկուի մասնակցությամբ /Vlad Alexandrescu:

Ֆրանսիացի լրագրողների „Թուրքիան եւ հայկական ուրվականը. Ցեղասպանության հետքերով” գրքի ներկայացում

Բուխարեստի Գրքի միջազգային սալոնի միջոցառումների շարքում ընդգրկված էր նաեւ ֆրանսիացի լրագրողներ Լոր Մարշանի եւ Գիյոմ Պերիեի „Թուրքիան եւ հայկական ուրվականը. Ցեղասպանության հետքերով”/Laure Marchand, Guillaume Perrier. Turcia si fantoma armeana: Pe urmele genocidului գրքի ռումիներեն թարգմանության ներկայացումը Կորինտ/Corint հրատարակչության տաղավարում: Նոյեմբերի 20-ին գիրքը ներկայացրեցին նախաբանի հեղինակ, հայտնի պատմաբան Սորին Անտոխին/ Sorin Antohi եւ դոկտ. Գաբրիել Անդրեեսկուն/Gabriel Andresscu, գրող հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը/Bedros Horasangian: Գրքի ռումիներեն հրատարակության առիթով դրվատական խոսք ասաց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Թարգմանությունը կատարել է Նիկոլաե Դրագուշինը/Nicolae Dragusin:
Ռումինական հայտնի Polirom հրատարակչությունը Գրքի միջազգային սալոնում ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի „Իմ չգրված բանաստեղծությունների գիրքը”/ Cartea poemelor mele nescrise ժողովածուն: „Այս հատորում ընթերցողը կգտնի մի յուրահատուկ հանդիսավոր հնչողություն, որ ժառանգել եմ իմ հայկական ցեղից, եւ խուլ տառապանք, որ ինձ փոխանցվել է ռումին ցեղից”, գրքի շնորհանդեսին հայտարարեց Վարուժան Ոսկանյանը:
Polirom-ի տաղավարում ներկայացված էին նաեւ ժամանակակից ռումինական արձակի հայտնի դեմքերից Շտեֆան Հակոբյանի „Թավշյա Տաքեն”/Stefan Agopian Tache de catifea եւ Վարդան Առաքելյանի „Գիշերվա վերջին”/Vartan Arachelian La capatul noptii վեպերը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: