• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ականավոր հայագետ Հակոբ Սիրունուն նվիրված միջազգային գիտաժողով Ռումինական Ակադեմիայում

15 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 15-ին Ռումինական Ակադեմիայում անցկացվեց միջազգային գիտաժողով` նվիրված ռումինահայ ականավոր պատմաբան եւ հայագետ, ակադեմիկոս Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակին (1890-1973): Գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ Ռումինիայից, Հայաստանից, Ֆրանսիայից եւ Թուրքիայից:

Բացման խոսքերով հանդես եկան ակադեմիկոս Դան Բերինդեյը/Dan Berindei, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը/Varujan Vosganian, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպս. Հակոբյանը, Հրվ.-Արլ. Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Շերբան Տանաշոկան/Serban Tanasoca եւ Կլուժի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը/Lucian Nastasa Kovacs:

«Հակոբ Սիրունու գործն ավելի ընդարձակ է, քան նրա պրած երկրները: Նա իր կյանքի առաջին 32 տարին անցկացրել է Կ.Պոլսի հայկական միջավայրում, երիտասարդ հասակից դառնալով առաջընթացի եւ փոփոխությունների մարտիկ: Նիկոլաե Յորգայի հովանավորության շնորհիվ հաստատվելով Ռումինիայում` նա իր կյանքի մնացած մասն ապրել է այստեղ, տասը տարի անցկացնելով Սիբիրյան գուլագներում, որից մի կարճ շրջան` Խորհրդային Հայաստանում: Այս բացառիկ ճակատագիրը նրան թույլ է տվել կուտակել ընդարձակ գիտելիքների, մշակութային եւ հոգեւոր արժեքների վիթխարի պաշար, որ նա նյութականացրել է իր բազմալեզու եւ բազմաբովանդակ ուսումնասիրություններում«, իր խոսքի մեջ նշեց դեսպան Գասպարյանը:

20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության հոգեւարքի, հայ մտավորականության վերացման եւ Հակոբ Սիրունու կյանքի ու գործունեության տարբեր շրջանների, հայագիտության եւ արեւելագիտության զարգացման մեջ նրա մեծ վաստակի, հայ մշակույթի ուսումնասիրման ու տարածման գործում նրա ներդրման մասին գիտական զեկուցումներով հանդես եկան Փարիզ VIII համալսարանի պրոֆ. Ռեյմոն/Հարություն Գեւորգյանը/Raymond Hevorkian, Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆ. Այհան Աքթարը/Ayhan Aktar, ակադ. Անդրեյ Պիպիդին/Andrei Pippidi, դոկտ. Անդրեյ Տիմոտինը/Andrei Timotin, ռումինահայ գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը/Bedros Horasangian, ԵՊՀ Հայ արվեստի պատմության ամբիոնի վարիչ դոկտ. Լեւոն Չուքասզյանը, ՀՀ ԳԱԱ/Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարինե Ավետյանը եւ Պիտեշտի Հայոց եկեղեցու հոգեւոր հովիվ Հեթում քհն Թարվերդյանը:

Ջոլոլյան եղբայրների եւ նրանց ծառայությունների մասին հետաքրքիր զեկուցումով հանդես եկավ Հակոբ Սիրունու եղբորորդին` փարիզաբնակ գործիչ Պատրիս Ջոլոլյանը/Patrice Djololian:

Գիտաժողովին զուգահեռ Ռումինական Ակադեմիայի սրահներում բացվել էր Հակոբ Սիրունու մասին լուսանկարների, գրքերի եւ արխիվային փաստաթղթերի ցուցահանդես: Ռումինահայ Ararat հանդեսը տպագրել էր Սիրունուն նվիրված հավելված:

Հաշվի առնելով մեծ գիտնականի ներդնումը հայագիտության մեջ` հոկտեմբերի 14-ին Հայփոստը թողարկել է Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակը թեմայով նամականիշով բացիկ:

Ռումինական Ակադեմիան իր հերթին դեռեւս 2012թ. Հակոբ Սիրունուն շնորհել էր Ակադեմիայի հետմահու անդամի կոչում` նրա ողջ գործունեության եւ ռումինական ու հայկական մշակույթին ու պատմությանը մատուցած ծառայությունների համար:

Գիտաժողովը կազմակերպվել էր Ռումինական Ակադեմիայի, Բուխարեստի Հրվ.-Արլ. Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի, Ռումինայում ՀՀ դեսպանության, Ռումինահայոց միության եւ թեմի, ՀՀ ԳԱԱ/Արեւելագիտության ինստիտուտի, Երեւանի Չարենցի անվ. գրականության եւ արվեստի թանգարանի, ինչպես նաեւ ՀՀ Մշակույթի եւ ԱԳ նախարարությունների համատեղ ջանքերով:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: