• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

„Հայկական” Դումբրավենում անցկացվեց ամենամյա մշակութային փառատոնը

26 հուլիսի, 2015

Հուլիսի 24-26-ին Ռումինիայի Դումբրավեն/Dumbraveni քաղաքում անցկացվեց Դումբրավենի Դասական երաժշտության ազգային փառատոնի 3-րդ թողարկումը: Այս անգամ Դումբրավենի քաղաքապետարանը եւ Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը Ռումինիայում ՀՀ դեսպանի հովանու ներքո Տրանսիլվանիայի „հայկական” քաղաքում համախմբել էին դասական երաժշտարվեստի բարձրակարգ խմբերի, անվանի արվեստագետների եւ մտավորականների:


Փառատոնի շրջանակներում 300-ամյա հայ կաթողիկե Սբ. Եղիսաբեթ տաճարում հանդես եկան Վիոլոչելիսիմո/Violocelissimo թավջութակահարների խումբը, Կախարդական ֆլեյտա/Flautul Fermecat նախագիծը, որը միավորել է դաշնակահար Հորիա Միհայիլին/Horia Mihail և ֆլեյտահար Իոն Բոգդան Շտեֆանեսկուին/Ion Bogdan Ştefănescu, Կլուժ-Նապոկայի ազգային օպերայի Անաթոլիս/Anatholis վոկալ խումբը: Ծրագրի մեջ ընդգրկված էին նաեւ հայ կոմպոզիտորների գործեր:


Հուլիսի 25-ին Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, բացվեցին Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, ինչպես նաև ռումին ժամանակակից նկարիչներ Հորեա Կուչերզանի/Horea Cucerzan և Լեվենտե Ցատլոսի/Levente Csatlos աշխատանքների ցուցահանդեսը:


Միջոցառումներին ողջույնի եւ գնահատանքի խոսքերով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն/Georgeta Irimie, կազմակերպիչներից դոկտ. Վասիլե Հաբորը/Vasile Habor, նշանավոր գրող եւ նկարիչ, Բուխարեստի գեղարվեստի համալսարանի պրոֆեսոր Գեորգե Անգելը/Gheorghe Anghel:


Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանը ապակենտրոնացված մակարդակով կապերը աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ ունեցավ քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի հետ, վերջինիս փոխանցեց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի շնորհավորական ուղերձը:


Տեղեկանք: Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրավեն քաղաքը համարվում է Տրանսիլվանիայի “հայկական քաղաքներից” մեկը, ուր հայերը հաստատվել են 17-րդ դարի վերջում եւ մեծապես նպաստել քաղաքի զարգացմանը: Այսօր դեռեւս կանգուն են հայերի կառուցած եկեղեցիները, դպրոցները, վարչական եւ թաղական շենքերը: Քաղաքում դեռեւս արթուն է հայկական ոգին, չորս տարի առաջ այստեղ բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, գործում է “Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը”, որի ղեկավարն է անխոնջ Իոն Կալինեսկուն/Ion Calinescu: Ամեն տարի օգոստոսի կեսերին Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նշվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հավաքում է ռումինաբնակ հայերին:


Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, 2012թ. հոկտեմբերին բարեկամության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի եւ Նոյեմբերյանի միջեւ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: