• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինահայ մեծանուն բժիշկ Գրիգոր Փամբուկչյանի կյանքի էջերն ամփոփող գրքի շնորհանդեսը` Բուխարեստում

28 հունիսի, 2015

Ռումինիայի Հայոց միության Դուդյան մշակույթի տանը հունիսի 28-ին տեղի ունեցավ ռումինահայ անվանի բժիշկ, հասարակական եւ համայնքային գործիչ Գրիգոր Փամբուկչյանին նվիրված գրքի շնորհանդեսը (Գրիգոր Փամբուկչյանի կյանքի էջերը): Գրիգոր Փամբուկչյանը (1915-1996) համարվում է Ռումինիայի ամենամեծ անատոմոպաթոլոգը, որը թողել է բազմաթիվ աշակերտներ եւ հետեւորդներ: Նրա կիսանդրին զետեղված է Բուխարեստի Կարոլ Դավիլա բժշկական համալսարանի սրահում: Ռումինահայ մեծանուն բժիշկը ծնվել է 1915թ. Ադանայում եւ, ծնողների հետ դեգերելով սիրիական անապատներում, անցել է Լիբանան, Կիպրոս եւ 1924թ. հաստատվել Ռումինիայում:

Հատորի հեղինակ, մաթեմատիկոս (Արիզոնայի պետհամալսարան, ԱՄՆ) եւ թարգմանիչ Վիկտոր Փամբուկչյանն ամփոփել է հոր` Գրիգոր Փամբուկչյանի կենսագրության կարեւորագույն էջերը, նրա մասնագիտական բժշկական գործունեությանը զուգահեռ ներկայացնելով արժեքավոր տեղեկություններ եւ փաստեր ժամանակի ռումինահայ համայնքային եւ թեմական կյանքում նրա առանցքային դերակատարության մասին: Գիրքը լրացրել են նշանավոր բժշկի մյուս երկու զավակները` դոկտ. Ալիս Փամբուկչյան- Գրիգորյանը (Փարիզ) եւ դոկտ. Շտեֆան Փամբուկչյանը (անատոմոպաթոլոգ, Միննեապոլիս, ԱՄՆ): Գրքի մեջ զետեղված են նաեւ ժամանակի բացառիկ լուսանկարներ ու արխիվային փաստաթղթեր:

Նշանավոր բժշկի եւ բացառիկ զարգացած մարդու մասին գնահատանքի խոսքեր ասացին եւ հիշողություններ պատմեցին դոկտ. պրոֆեսորներ Օկտավիան Բուդան, Էմիլիան Հուտուն, Անդրեյ Իլիեսկուն, Վ. Բելիսը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Նվիրյալի ազգասեր կերպարը դրվատեցին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ եպս. Հակոբյանը եւ Զարեհ վրդ. Պարոնյանը:

Հունիսի 26-ին Գրիգոր Փամբուկչյանի կյանքի էջերը գիրքը ներկայացվել էր նաեւ ռումին ընթերցողին Բուխարեստի Carturesti գրախանութում կայացած շնորհանդեսի ժամանակ, որտեղ հեղինակի կողքին ելույթներով հանդես էին եկել Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ գրող Նորա Յուգան:

Գրիգոր Փամբուկչյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումներն անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում, որոնց ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայում Մոնտե Կառլոյի պատվո հյուպատ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: