• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սիմպոզիում Ռումինիայի Դումբրավեն քաղաքում

23 մայիսի, 2015

Մայիսի 23-ին Տրանսիլվանիայի Դումբրավեն քաղաքի նորաբաց մշակույթի տանը տեղական իշխանության, Ռումինիայի Հայոց Միության մասնաճյուղի, Կլուժի Բաբեշ Բոյայի համալսարանի պատմության թանգարանի եւ Տրանսիլվանիայի Հայոց թանգարանի կազմակերպմամբ անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված սիմպոզիում: Սիմպոզիումին ներկա էին եւ ելույթ ունեցան Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը եւ Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն:

Տրանսիլվանիայում իշխան Միհայ Ապաֆիի օրոք հայերի հաստատման, Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի եւ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական զեկուցումներով հանդես եկան Բաբեշ Բոյայ համալսարանի գիտաշխատողներ Յոզեֆ Լուկաշը, Տիբերիու Յորդանը, Քրիստինա Սընտըմարիանը եւ Օանա Հաբորը:

“Որեւէ առանձին ազգ կամ ժողովուրդ չի կարող միայնակ պայքարել համամարդկային չարիքների դեմ: Երեկ այդպես էր ֆաշիզմի դեպքում, այսօր այդպես է արմատական ծայրահեղականության եւ միջազգային ահաբեկչության դեպքում”, իր խոսքում ասաց դեսպան Գասպարյանը:
“Մինչդեռ մենք մոռացության, անտարբերության եւ անգիտության պատճառով գրեթե 100 տարի մենակ ենք թողել հայ ժողովրդին իր խոր ցավերի ու վիթխարի կորուստների դեմ-հանդիման: Այսօր հայերի պատմական հայրենիքում մնացել են սոսկ բռնի իսլամացած հայերի ժառանգներ եւ հատուկենտ հուշարձաններ, որ հիշեցնում են հայոց անցյալը: Այսօր ցեղասպանությունից հրաշքով վերապրածների ժառանգները ցրված են աշխարհով մեկ` զուրկ իրենց պատմական հայրենիքի եւ ժառանգության նկատմամբ իրավունքներից: Այսօր իր պատմական տարածքների սոսկ մի փոքր մասի վրա ծվարած Արեւելյան Հայաստանը գերագույն ջանքեր է գործադրում գոյատեւելու ու զարգանալու հարեւան Թուրքիայի կողմից իրեն պարտադրված տնտեսական եւ քաղաքական-դիվանագիտական շրջափակման պայմաններում:
Այս վիճակն անհանդուրժելի է եւ պահանջում է միջազգային հանրության համախմբումը: Խոսքը վերաբերում է ոչ միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի, այլեւ ողջ Հարավային Կովկասի ու հարակից շրջանների անվտանգությանն ու կայունությանը: Առանց այս հարցերը լուծելու, առանց հաշտության եզրեր գտնելու Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ, դժվար է պատկերացնել Եվրոպայի ապահով ապագան նույնպես”, ասաց Հայաստանի դեսպանը:

Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղի նախագահ Իոն Կալինեսկուի եւ Վասիլե Հաբորի ջանքերով կազմակերպված միջոցառման շրջանակում սիմպոզիումի մասնակիցներն այցելեցին նաեւ Տրանսիլվանիայի Հայոց թանգարան եւ 250-ամյա Սբ. Եղիսաբեթ հայ կաթողիկե եկեղեցի, ուր երեկոյան տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: