• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում տեղի է ունեցել «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը

26 մարտի, 2015

Բուխարեստի Ռադիոտան (Sala Radio) լեփ-լեցուն դահլիճում մարտի 26-ին կայացավ «Գյուրջիև» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգը, որը կազմակերպվել էր «Օկտավա» ասոցացիայի ջանքերով,Ռումինիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ:

Վերը նշված համերգին ներկա էին տասնյակ երկրների դեսպաններ եւ հավատարմագրված դիվանագետներ, Ռումինիայի կառավարության, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ:

Լևոն Էսքենյանի գեղարվեստական ղեկավարությամբ «Գյուրջիև» նվագախումը հայկական ազգային նվագարանների վարպետ կատարմամբ ռումինացի ունկնդրին ներկայացրեց Կոմիտասի եւ Գուրջիևի ստեղծագործությունները Music of I. Gurdjieff ալբոմից, որը լավագույնն է ճանաչվել Edison Jazz/2012 World մրցանակաբաշխությունում:

Հայկական խմբի ելույթը դարձել էր Բուխարեստի մշակութային կյանքի իրադարձություն` գրավելով նաեւ մամուլի ուշադրությունը: Տեղի Adevarul, Mediafax, Gandul, Observator Cultural եւ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ նախապես հրապարակել էին հոդվածներ եւ հարցազրույցներ գեղարվեստական ղեկավարի եւ կազմակերպիչների հետ, որոնցում ներկայացնելով Գեորգի Գյուրջիևի եւ Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, անդրադարձ էր կատարվում Հայոց ցեղասպանությանը: Մասնավորապես, Observator Cultural-ն անդրադարձել է 2015թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին եւ այդ առիթով Երեւանում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրմանը:

Համերգի մասին ռեպորտաժ եւ հարցազրույցներ տեղ են գտել նաեւ Ռումինական TVR հանրային հեռուստատեսությամբ:

Կոմիտասի ճակատագրին ու Հայոց ցեղասպանությանը անդրադարձ կատարվեց նաեւ համերգի նախօրեին Բուխարեստի Երաժշտության ազգային համալսարանում «Գյուրջիև»-ի գեղարվեստական ղեկավար Լևոն Էսքենյանի դասախոսության ժամանակ: Էսքենյանը ռումինացի մասնագիտական լսարանին ներկայացրեց հայկական ժողովրդական մեղեդիների ակունքները և դրանց բացահայտման մեջ Կոմիտասի դերը: Դասախոսությունն ուղեկցվեց Կոմիտասի ձայնագրություններով, ինչպես նաև դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: