• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այցը Բուխարեստ

26 նոյեմբերի, 2014

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 25-ին ՀՀ դեսպանությունում հանդիպումներ ունեցավ Բուխարեստի համալսարանի հայոց լեզվի դասախոս դոկտ. Աիդա Մարկոսյանի եւ միջպետական կրթաթոշակներով Ռումինիայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ:

Կարեւորելով հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից, ինչպես նաեւ բարձր գնահատելով դոկտ. Աիդա Մարկոսյանի ներգրավվածությունն այդ գործում, մասնավորապես ռումինախոսների համար Հայոց լեզվի դասագրքի հրատարակումը` նախարար Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս շարունակելու աջակցությունը հայերենի դասընթացներին թե Բուխարեստի համալսարանում, թե Կլուժի համալսարանում, որի շրջանակներում այս տարի բացվել եւ գործում է հայագիտության ինստիտուտը:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Աշոտյանը ներկայացրեց այն գերակայությունները, որ Հայաստանն ակնկալում է միջպետական կրթական ծրագրերից եւ պատասխանեց ուսանողների հարցումներին:

Երեկոյան նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Բուխարեստի Հայոց կենտրոն եւ հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտի, ուսանողների փոխանակման, հայերենի ուսուցման եւ հայագիտության զարգացման հետ կապված հարցեր:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: