• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ֆրանկոֆոն Հայաստանը Բուխարեստի Գրքի միջազգային սալոնում

24 նոյեմբերի, 2014

Հայաստանը որպես ֆրանկոֆոնիայի անդամ արդեն երկրորդ տարին մասնակցում է Բուխարեստի GAUDEAMUS Գրքի միջազգային սալոնին. Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը Ֆրանկոֆոն երկրների խմբի կազմում/GADIF ֆրանկոֆոնիայի տաղավարում առանձին բաժնով նոյեմբերի 19-23-ը ներկայացրեց ֆրանսերենով մի քանի տասնյակ հրատարակություններ` “Ֆրանկոֆոն Հայաստանը եւ հայերը” խորագրի ներքո/Arménie et Arméniens francophones:

Բուխարեստի Գրքի միջազգային սալոնի ֆրանկոֆոնիայի տաղավարի հանդիսավոր բացումը կայացավ նոյեմբերի 19-ին, ֆրանկոֆոն երկրների դեսպանների եւ ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանի բաժնում ներկայացված էին ժամանակակից Հայաստանի, հայ ժողովրդի պատմության, հնամենի քաղաքակրթության եւ մշակույթի վերաբերյալ Հայաստանում, Ֆրանսիայում եւ Կանադայում ֆրանսերենով հրատարակված ուսումնասիրություններ, գեղարվեստական գրականություն, հայ նշանավոր նկարիչների ալբոմներ, մեծ ցուցահանդեսների կատալոգներ, պարբերականներ, հայ հեղինակների ֆրանսերեն թարգմանություններ եւ ֆրանսագիր հայ գրողների գործեր:

Միջոցառումների շարքում կայացան կլոր սեղաններ, բանախոսություններ, ռադիոզրույցներ եւ հանդիպումներ տարբեր երկրների ֆրանսագիր գրողների հետ: Նոյեմբերի 20-ին ռումին գրականագետ, Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր Միհաիլ Զամֆիրը/Mihail Zamfir ներկայացրեց Վարուժան Ոսկանյանի “Շշուկների մատյան” վեպի ֆրանսերեն թարգմանությունը, իսկ հաջորդ օրը Meteor Press հրատարակչությունը ներկայացրեց Լեւոն Հարությունյանի “Սիբիր. Տարած-ետ բերած”հուշերի գիրքը եւ իսպանացի հայտնի գրող Մարիա Անխելս Անգլադայի/Maria Àngels Anglada “Արամի գրառումները” վիպակը: Այդ գրքերի ներկայացման ժամանակ Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների համատեքստում հայ ժողովրդի ճակատագրի, Հայոց ցեղասպանության եւ դրա հետեւանքների մասին խոսեցին Ռումինիայի նախկին արտաքին գործերի նախարար, պատմաբան Ադրիան Չորոյանուն/Adrian Cioroianu, Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը եւ գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: