• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

"Հայկական" Դումբրավենում անցկացվեց ամենամյա մշակութային փառատոնը

28 հուլիսի, 2014

Հուլիսի 25-26-ին Ռումինիայի Դումբրավեն/Dumbraveni քաղաքում կազմակերպվել էր մշակութային ամենամյա փառատոնը: Դումբրավենի քաղաքապետարանը եւ Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը տեղի արվեստասերների աջակցությամբ Տրանսիլվանիայի „հայկական” այդ քաղաքում համախմբել էին նշանավոր արվեստագետների եւ մտավորականների:

Փառատոնը բացվեց Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, նկարիչ Միհայ Նեկիտա Բուկուլեցի/Mihai Nechita Buculeţ ցուցահանդեսով, ուր ողջույնի եւ գնահատանքի խոսքերով հանդես եկան քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն/Georgeta Irimie, դեսպան Համլետ Գասպարյանը, բանաստեղծ ու խմբագիր Նիկոլաե Բաչուցը/Nicolae Băciuţ եւ կազմակերպիչներից դոկտ. Վասիլե Հաբորը/Vasile Habor: Երեկոյան Սբ. Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հնչեց դասական երաժշտություն դաշնակահար Հորիա Միհաիլի/Horia Mihail եւ ջութակահար Գաբրիել Կրոիտորուի/Gabriel Croitoru կատարմամբ: Հաջորդ օրվա առաջին կեսին դասախոսություններով հանդես եկան Բուխարեստի Արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, նշանավոր նկարիչ եւ գրող Գեորգե Անգելը/Gheorghe Anghel եւ ակադեմիկոս, մշակույթի նախկին նախարար Ռազվան Թեոդորեսկուն/Razvan Teodorescu: Վերջինս, խոսելով միջնադարյան Դումբրավենի մասին, նշեց այն կարեւոր դերը, որ հայերը խաղացել են ողջ Տրանսիլվանիայի պատմության մեջ:

Իր հերթին դեսպան Գասպարյանը, խոսելով ռումինական կյանքի մեջ հայերի դերի եւ հետքի մասին, վստահություն հայտնեց, որ այս տարվա սկզբին Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանում բացված Հայագիտության ինստիտուտը կնպաստի հայկական ժառանգության վերհանմանը եւ ծանոթացմանը: “Կարծում եմ, որ այն կօգնի շատերին, հատկապես երիտասարդներին վերագտնելու եւ վերահաստատելու իրենց ինքնությունը, նույնիսկ մեզ` Հայաստանում ապրող հայերիս, մեր ազգային ինքնությունը լրացնելու պակասող բեկորներով, որոնք ցրված են աշխարհով մեկ”, ասաց դեսպան Գասպարյանը:

Երեկոյան, Սբ. Եղիսաբեթ տաճարում դարձյալ հնչեց դասական երաժշտություն նշանավոր ջութակահար, միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ալեքսանդրու Տոմեսկուի/Alexandru Tomescu կատարմամբ, Ադ Լիբիտում քառյակի կազմում: Փառատոնը փակեց Գեռլայի հայկական պարախումբը:

Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանը ապակենտրոնացված մակարդակով կապերը աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ ունեցավ քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի եւ սենատոր Վիորել Արկաշի/Viorel Arcaș հետ:

Դումբրավենը համարվում է Տրանսիլվանիայի “հայկական քաղաքներից” մեկը, ուր հայերը հաստատվել են 17-րդ դարի վերջում եւ մեծապես նպաստել քաղաքի զարգացմանը: Այսօր դեռեւս կանգուն են ժամանակին հայերի կառուցած եկեղեցիները, դպրոցները, վարչական եւ թաղական շենքերը: Քաղաքում դեռեւս արթուն է հայկական ոգին, երեք տարի առաջ այստեղ բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, գործում է “Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը”, որի ղեկավարն է անխոնջ Իոն Կալինեսկուն/Ion Calinescu: Ամեն տարի օգոստոսի կեսերին Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նշվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հավաքում է ռումինաբնակ հայերին:

Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, 2012թ. հոկտեմբերին բարեկամության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի եւ Նոյեմբերյանի միջեւ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: