• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ դեսպանության մասնակցությունը Կակաչների սիմֆոնիա միջազգային փառատոնին

11 ապրիլի, 2014
ՀՀ դեսպանության մասնակցությունը Կակաչների սիմֆոնիա միջազգային փառատոնին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

Ապրիլի 11-ին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Ռումինիայի Պիտեշտ/Pitesti քաղաքում անցկացվող` Կակաչների սիմֆոնիա 37-րդ ամենամյա փառատոնին:

Միջոցառմանը Ռումինիայում ՀՀ դեսպանությունը ներկայացնում էր նաեւ Հայաստանի Գյումրի քաղաքը, որը 2012թ. հոկտեմբեր ամսին եղբայրացման հուշագիր է ստորագրել Պիտեշտի հետ: Այդ առիթով, քաղաքագլուխ Տուդոր Պենդիուկին/Tudor Pendiuc փոխանցվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես պատրաստակամություն է հայտնվում ակտիվացնելու Պիտեշտի հետ բազմաոլորտ համագործակցությունը և այդ նպատակով իրականացնել փոխայցելություններ: Պիտեշտի քաղաքապետի հետ մտքեր փոխանակվեցին այս ուղղությամբ հետագա քայլերի շուրջ:

Միջոցառմանը ներկա էին Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու-Տարիչեանուն/Calin Popescu-Tariceanu, փոխվարչապետ Լիվիու Դրագնեան/Liviu Dragnea, եվրոպառլամենտի պատգամավոր Վիորիկա Դանչիլան, Հայաստանի, Բելգիայի, Նիդեռլանդների, Մոլդովայի, Սերբիայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մակեդոնիայի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Ինդոնեզիայի դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, պատգամավորներ, սենատորներ, Պիտեշտի հետ եղբայրական կապեր հաստատած եվրոպական երեք քաղաքների պատվիրակություններ:

Միջոցառումը մեկնարկեց Պիտեշտի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ծաղիկների շքերթով: Ծաղիկների եւ դեկորատիվ բույսերի հարյուրավոր արտադրողներ եւ վաճառողներ ողջ Ռումինիայից եւ աշխարհի տարբեր երկրներից իրենց առաջարկներն էին ներկայացրել “Գրքի տուն” ցուցահանդեսային համալիրում:

Կակաչների սիմֆոնիան Ռումինիայում ծաղիկների ցուցադրության ամենահայտնի միջոցառումն է, որը սկիզբ է առել 1978թ.` տարեցտարի ավելացնելով մասնակիցների եւ ցուցադրվող արտադրանքի քանակը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: