• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանի այցելությունը Բոտոշան քաղաք

17 դեկտեմբերի, 2012

Ս/թ դեկտեմբերի 14-15-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն այցելեց Բոտոշան նահանգի վարչական կենտրոն համանուն Բոտոշան քաղաք/Botosani, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Օվիդիու Պորտարիուկի/Ovidiu Portariuc եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Քաղաքային խորհրդի անդամների հետ ընդլայնված հանդիպմանը մասնակցում էին նաեւ Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանը եւ տեղի համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման ժամանակ, որն անցավ ջերմ եւ գործնական մթնոլորտում, խոսելով միջնադարյան Բոտոշանի զարգացման մեջ հայերի ունեցած անուրանալի դերի, տեղական կյանքի տարբեր ոլորտներում նրանց նշանակալի ներդրման մասին, երկուստեք պատրաստակամություն հայտնվեց համատեղ ուժերով նոր շունչ հաղորդել հայկական կյանքին, խնամք տանել տեղի հայկական եկեղեցու եւ հիշատակի այլ վայրերի նկատմամբ: Դեսպան Գասպարյանը ներկայացրեց Հայաստանի եւ Ռումինիայի քաղաքների միջեւ ծայր առած համագործակցությունը, ինչը նոր հնարավորություններ է բացում կապերի խորացման առումով:

Այնուհետեւ նեղ կազմով հաջորդած քննարկմանը դեսպան Գասպարյանի եւ քաղաքապետ Պորտարիուկի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Հայաստանի տեղական իշխանությունների հետ գործընկերական կապեր հաստատելու ուղղությամբ:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մատուցված պատարագից հետո հայ եւ ռումին պաշտոնյաները, որոնց շարքում Ռումինիայի Խորհրդարանի անդամներ Միհայ Բալտան/Mihai Baltă եւ Թամարա Չոֆուն/Tamara Ciofu տեղի հասարակության ներկայացուցիչների եւ հայ համայնքի անդամների հետ այցելեցին Բոտոշանի Ազգագրական թանգարանում բացված Միջնադարյան հայկական գորգերի եւ ասեղնագործության ցուցահանդես, ուր խոսվեց այն անուրանալի դերի մասին, որ խաղացել են հայերը Բոտոշանն աննշան բնակավայրից առեւտրական խոշոր եւ զարգացած կենտրոնի վերածելու մեջ:

Նույն օրը դեսպան Գասպարյանն այցելեց նաեւ ռումինական ազգային պոետ Միհայ Էմինեսկուի եւ մեծ պատմաբան Նիկոլաե Յորգայի տուն թանգարաններ:

Նախորդ օրը, դեսպան Գասպարյանը Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանի հետ միասին, ում ուղեկցում էին առաջնորդական փոխանորդ Եզրաս քահանա Պաուլը/Ezras Bogdan Paul եւ տեղի հոգեւոր հովիվ հայր Գրիգոր Հոլկան/Grigor Radu Holca, հանդիպեցին Բոտոշանի հայ համայնքի ներկայացուցիչներ, նախկին քաղաքապետ Ֆլորին Սիմիոն Էգների/Florin Simion Egner եւ Վիորիկա Պոպայի/Viorica Popa հետ, ովքեր հատորյակներ են հրապարակում Բոտոշանի հայության եւ հայկական հաստատությունների պատմության մասին, ինչպես նաեւ Ալեքսանդրու Ծառուկի/Alexandru Zarug եւ Քրիստիան Լազարովիչի/Cristian Lazarovici հետ:

Բոտոշանում դեսպան Գասպարյանը ծավալուն հարցազրույց տվեց տեղի Monitorul թերթին:

Տեղեկանք: Բոտոշանը համանուն նահանգի վարչական կենտրոնն է (115 հազ. բնակիչ), ուր, ըստ պատմական վկայությունների, հայերը հաստատվել են դեռեւս 13-րդ դարի վերջերից: 1350թ. հիմնված Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցին բնակավայրի եւ Մոլդովայի իշխանապետության առաջին քարե հոգեւոր շինությունն է: Միջնադարից սկսած գործունյա հայերն ամենամեծ նպաստն են ունեցել քաղաքի առեւտրատնտեսական եւ հոգեւոր-մշակութային զարգացման մեջ: Այսօր դեռեւս հայերի կառուցած շենքերը կազմում են քաղաքի պատմաշակութային ժառանգության կարեւոր մասը: Բոտոշանում են ծնվել ռումինների ազգային հպարտությունը կազմող մեծ պոետ Միհայ էմինեսկուն/Mihai Eminescu, պատմաբան Նիկոլաե Յորգան/Nicolae Iorga, կոմպոզիտոր Ջորջե Էնեսկուն/George Enescu, նկարիչ Շտեֆան Լուկյանը/Stefan Luchian եւ այլք, ովքեր սերտ կապեր են ունեցել հայոց հետ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: