• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

18 դեկ, 2025

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաեւ ռումինական օրենսդիր եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ, համալսարանականներ եւ ուսանողներ:

Բուխարեստի Սբ Հրեշտակապետաց Հայոց Մայր եկեղեցում, Մեծ Պահքի պատարագից հետո, կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, այնուհետեւ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի եւ Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթեւ վրդ Հակոբյանը, Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: «Այսօր արդեն քսան տարի պետական ծրագրված քաղաքականություն է տարվում Հայաստանի Հանրապետության դեմ, ինչը դրսեւորվում է Հայաստանը շրջափակելու միջոցով, միջազգային կազմակերպություններում հակահայ քայլերով ճնշում բանեցնելով մեր ժողովրդի կամքի վրա` հրաժարվելու իր իրավունքների պաշտպանությունից: Ամենավտանգավորը հայատյաց քարոզչության բորբոքումն ու ծավալումն է, պատմության եւ իրողության խեղաթյուրումը, ժխտողականությունը, ինչը, հաշվի առնելով այդ պետության ահռելի հնարավորությունները, ինչպես նաեւ ներկա հասարակությունների անտեղյակությունը իրականության մասին, պատկերացնում եք, թե ինչ ավերածություններ է գործում եւ ինչպիսի սպառնալիքներ ներկայացնում մեր ժողովրդի անվտանգության, մեր իսկ գոյության, մեր երկրի կենսունակության համար: Այդ սպառնալիքը թեեւ անմիջականորեն մեզ է ուղղված, սակայն այն վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի եւ աշխարհի համար: Քանզի ժամանակակից աշխարհում ուժի դիրքերից թելադրված քաղաքականությունը, ինչը մշտապես վարվել եւ վարվում է մեր դեմ, անտեսելով եւ ոտնահարելով հայ ժողովրդի իրավունքները, չի կարող ոչ միայն լուծել մեր միջեւ եղած հակասությունները, այլեւ ապահովություն խոստանալ որեւէ մեկին», իր ելույթի մեջ ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

«Ուստի միջազգային հանրության պատասխանատու կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ժողովրդավարական հասարակությունների եւ մտավորականների բողոքն ու ձայնը այդ անժամանցելի ոճիրի դեմ, թուրքական հասարակության զանազան շերտերի, մտավորականության ու քաղաքական ուժերի օրեցօր դրսեւորվող ընդվզումը եւ պահանջը սեփական իշխանություններից միակ պայմանն է թուրքական կառավարությանն ստիպելու` վերջ տալու այդ անհեռանկար քաղաքականությանը, փակելու այդ ամոթալի էջը եւ փորձելու իր հարեւանի հետ կառուցելու ավելի հուսալի ապագա», ասաց Հայաստանի դեսպանը:

Մինչ այդ, Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ, Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվում էին Արմին Վեգների եւ այլոց վավերական լուսանկարները, որոնք պատմում էին հայերի տեղահանության եւ կրած տառապանքների մասին: Նկարաշարը ցուցադրվելու է մի քանի օր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաեւ հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Բոտոշան, Գալաց, Բակաու, Ֆոկշան, Տուլչեա, Կլուժ, Գեռլա, Գեորգեն եւ Դումբրավեն քաղաքներում:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Մայիսի վերջին նախատեսվում է Ռումինիայի գիտությունների ակադեմիայում կազմակերպել դասախոսություն Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի առաջին Հանրապետության վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: