• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի հետ

18 հունվարի, 2011

Ս/թ հունվարի 18-ին Ռումինիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն (Bogdan Lucian Aurescu) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ, մասնավորապես Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում հարաբերությունների խորացման հարցեր:

Համոզմունք հայտնելով, որ հայ-ռումինական կապերը օժտված են մեծ ներուժով եւ ունեն զարգացման լայն հեռանկարներ` այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձվեց նախատեսված օրակարգային միջոցառումների ու ծրագրերի ժամանակին եւ պատշաճ իրականացմանը:

Կարեւորելով Սեւծովյան ավազանում, ինչպես նաեւ Հարավային Կովկասում համագործակցության բարձր մակարդակով քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը եւ փոխվստահության միջոցառումների ամրապնդմանը, որոնք բարենպաստ պայմաններ են ստեղծում բոլոր ուղղություններով համագործակցության լիարժեք ծավալման համար:քննարկվեցին դեռեւս անցյալ տարվանից մնացած եւ ընթացիկ տարում իրականացման հնարավորությունները: Այդ առումով

Հատուկ ուշադրություն դարձվեց արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եւվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք անհրաժեշտ պայմաններ հարաբերությունների հետագա զարգացման եւ կապերի խորացման առումով:

Երկուստեք կարեւորվեց տարբեր ոլորտներում առկա կապերի եւ հնարավորությունների լիակատար օգտագործումը եւ համագործակցության առավել ծավալումը, որի համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում գործող մեխանիզմները, մասնավորապես հայ-ռումինական միջկառավարական խառը հանձնաժողովը, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ մարդկային այն հարուստ ներուժը` ի դեմս ռումինահայերի, որ դարեր ի վեր կռել է երկու ժողովուրդների միջեւ խոր բարեկամությունը եւ փոխադարձ համակրանքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: