• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուի հետ

18 հունվարի, 2011

Ս/թ հունվարի 18-ին Ռումինիայի տրանսպորտի եւ ենթակառույցների նախարար տիկին Անկա Բոաջիուն (Anca Daniela Boagiu), որը ռումինական կողմից գլխավորում է Ռումինահայկական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական խառը հանձնաժողովը, ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի խորացման հեռանկարները, այդ առումով կարեւորելով առաջիկա մարտի 10-ին նախատեսված  Միջկառավարական խառը հանձնաժողովի 3-րդ նիստի գումարումը Բուխարեստում:  Նիստի օրակարգում ընդգրկված են առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի, ճանապարհային եւ երկաթուղային տրանսպորտի, գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման հարցեր:

Նախատեսվում է նաեւ Միջկառավարականի նիստին զուգահեռ Բուխարեստում կազմակերպել հայ-ռումինական գործարար ֆորում` երկու կողմերի առեւտրատնտեսական հաստատությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայկական պատվիրակությունը կգլխավորի ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար, Միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահ Մանուկ Վարդանյանը:

Տիկին Բոաջիուի հետ անդրադարձ կատարվեց նաեւ կրթական եւ գիտատեխնիկական ոլորտում մի շարք ծրագրերի եւ համաձայնագրերի իրականացման հարցերին:

Նույն օրը դեսպան Գասպարյանը հանդիպել էր նաեւ Ռումինիայի ԱԳՆ եվրոպական հարցերով պետքարտուղար Բոգդան Աուրեսկուի (Bogdan Lucian Aurescu) հետ: Զրույցի ընթացքում շոշափվել էին հայ-ռումինական երկկողմ, ինչպես նաեւ ԵՄ, մասնավորապես Արեւելյան գործընկերության նախաձեռնության, ինչպես նաեւ Հյուսիսանտլանտյան դաշինքի եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության շրջանակներում հարաբերությունների խորացման հարցեր:

Համոզմունք հայտնելով, որ հայ-ռումինական կապերն օժտված են զգալի ներուժով եւ ունեն զարգացման որոշակի հեռանկարներ` այդ համատեքստում հատուկ ուշադրություն դարձվեց նախատեսված օրակարգային միջոցառումների ու ծրագրերի ժամանակին եւ պատշաճ իրականացմանը, որոնք ընդգրկում են առեւտրի եւ տնտեսության, տուրիզմի, մշակույթի, կրթության եւ գիտության ոլորտները, ինչպես նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: