• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Ռումինիա
  • Մոլդովա
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռոմանիո Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել Պատրիարքն ընդունեց Հայաստանի դեսպանին

19 դեկ, 2025

 Նոյեմբերի 29-ին Ռոմանիո Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքն (His Beatitude Daniel, Patriarch of the Romanian Orthodox Church) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների եւ երկրների ավանդական բարեկամական կապերն առավել խորացնելու եւ ամրացնելու հարցեր: Ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Ն.Ե. Դանիել Պատրիարքն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հոգեւոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես հոգեւոր կրթության եւ դաստիարակության բնագավառում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոխադարձաբար հայերենի ու ռումիներենի խորացված ուսուցմանը եւ մասնագետ կադրերի պատրաստմանը:

Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության եւ եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը մասնավորապես Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ զարգացման գործում`ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարեւորությունը, որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներից մեկը:

Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկացրեց Հայաստանի եւ հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին: Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանը կարճ հաղորդումով հանդես եկավ մամուլի առջեւ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: