• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բուխարեստում կայացել է «Հայկական ինքնություններ. Հայրենիքներ և Սփյուռքներ» խորագրով միջազգային գիտաժողովը

25 հոկտեմբերի, 2023
Հոկտեմբերի 21-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը մասնակցեց Բուխարեստի քաղաքային թանգարանում անցկացված «Հայկական ինքնություններ. Հայրենիքներ և Սփյուռքներ» խորագրով միջազգային գիտաժողովին, որը կազմակերպվել էր ռումինացի հայտնի պատմաբան, էսսեիստ Սորին Անտոհիի «Գաղափարներ Ագորայում/Ideas in the Agora» քննարկումների շարքում` Ռումինիայի հայերի միության (նախագահ՝ Վարուժան Ոսկանյան), Բուխարեստի քաղաքային թանգարանի և «Orbis Tertius» ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Երկօրյա գիտաժողովը նվիրված էր հայկական ինքնությունների միջմշակութային և անդրազգային ուսումնասիրությանը։
 
Իր բացման ելույթում դեսպան Մինասյանը, մասնավորապես, նշեց․ «Զարգացումները, որոնց բախվել են Հայաստանը և Սփյուռքը վերջին տարիներին՝ ներառյալ վերջերս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումները և բռնի տեղահանումները, որակապես նոր խնդիրներ են առաջ քաշում ակադեմիական հանրության համար։
 
Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր ու արդիական է մեր օրերում, երբ Ադրբեջանը նախաձեռնել է պատմությունը վերաշարադրելու և հայկական պատմական, մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու կամ յուրացնելու քաղաքականությունը: Այս առումով, այժմ, առավել քան երբևէ, պատմաբանների ու հայագետների ուսումնասիրություններն անհրաժեշտ ու կարևոր են՝ միջազգային հանրությանը գիտական հիմունքներով ներկայացնելու ինչպես հայ ժողովրդի պատմական հարուստ ժառանգությունը, այնպես էլ հայերի ֆիզիկական բնաջնջման և պատմական ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման ու ոչնչացման վտանգները, որոնք իրականացնում է Ադրբեջանը՝ երրորդ երկրների անմիջական աջակցությամբ»։
 
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ և ուսումնասիրողներ Հայաստանից, Ռումինիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Պորտուգալիայից, որոնց թվում էին հայտնի արվեստագետ, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը, Գյուլբենկյան Հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, լրագրող և հետազոտող Ավեդիս Հաջյանը և այլք։
 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: