• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն առցանց դաս անցկացրեց Եվրասիա միջազգային համալսարանի դասընթացների կենտրոնի «Պատանի դիվանագետի» դպրոցի սաների հետ

15 փետրվարի, 2023

Փետրվարի 15-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն առցանց հարթակում վարպետության դաս անցկացրեց «Պատանի դիվանագետի» դպրոցի ունկնդիրների համար, որի ընթացքում դեսպանը հակիրճ անդրադարձավ իր մասնագիտական կարիերային, ինչպես նաև դիվանագիտական առաքելության նպատակներին ու խնդիրներին։

Այնուհետև դեսպանը խոսեց հայ-ռումինական հարաբերությունների մասին,նշեց երկու երկրների հարաբերություններինառնչվող մի շարք հետաքրքիր փաստեր։ Մասնավորապես, հիշեցրեց, որ Ռումինիան ՄԱԿ ամդամ առաջին երկիրն էր, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել նորանկախ Հայաստանի հետ։
 
Դեսպանի խոսքից հետո առցանց հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչափով։ Հարցերի մի մասն առնչվում էր դիվանագետին անհրաժեշտ մասնագիտական ունակություններին ու պահանջներին։ Պարոն Մինասյանը նշեց, որ նախ և առաջ դիվանագետը պետք է տիրապետի մի քանի օտար լեզուների, ունենա քաղաքական և պատմական զարգացումների մասին գիտելիքներ, լինի հաղորդակցվող ու ճկուն, բայց և սկզբունքային՝ հավուր պատշաճի ներհայացնելու իր պետությունը։
 
Սաներին հուզող հարցերի թվում էին նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունների առանձնահատկությունները։
 
Դեսպանը ներկայացրեց նաև տարածաշրջանային վերջին զարգացումների դինամիկան։
 
Ամփոփելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը հաջողություն մաղթեց դպրոցի սաներին և պատրաստակամություն հայտնեց նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: