• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Առցանց գրանցում
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ

09 փետրվարի, 2023
Դեսպան Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանին։
 
Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հեռանկարներն՝ այդ թվում Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում։ Ընդգծվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը նպաստող գործոն։
 
Դեսպան Մինասյանը ներկայացրել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող Լաչինի միջանցքի՝ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները։ Կարևորվել է միջազգային հանրության հստակ և հասցեական դիրքորոշման անհրաժեշտությունը։
 
Երկուստեք ընդգծվել է Ռումինիայում և Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերություններում հայ համայնքի արժեքավոր դերակատարությունը՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների հոգևոր և արժեհամակարգային ընդհանրությունների վրա։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: