• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանն այցելել է Ռումինիայի Արջեշ նահանգ

24 օգոստոսի, 2022
Դեսպան Սերգեյ Մինասյանն այցելել է Ռումինիայի Արջեշ նահանգ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 22-ից 23-ը Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն այցելեց Ռումինիայի Արջեշ նահանգ։
 
Կարևոր պատմական ու հոգևոր նշանակություն ունեցող Կուրտեա դե Արջեշ քաղաքում դեսպանը հանդիպեց փոխքաղաքապետ Ստեֆան Դումիտրախեին, քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ այդ թվում և Հայաստանի համապատասխան քաղաքի հետ համագործակցություն հաստատելու հնարավորությունները։
 
Զրուցակիցներն երկուստեք ընդգծեցին տեղի փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքի` ի դեմս Արջեշ նահանգի մշակույթի և արվեստի կենտրոնի տնօրեն Արաքսի Նեգոշեանուի, ներգրավվածության կարևորությունը հաստատվող հարաբերությունների աշխատանքներում։
 
Այցի ընթացքում դեսպանը նաև այցելեց Ռումինահայոց միության կողմից կազմակերպված հայկական երիտասարդական ճամբար, որի մասնակիցները ժամանել էին Ռումինիայի տարբեր նահանգներից։ Դեսպան Մինասյանը հանդես եկավ դասախոսությամբ՝ ներկայացնելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և Սփյուռքի հայկական համայնքներում հայապահպանության արդի մարտահրավերները։
 
Դասախոսություններով հանդես եկան նաև Ռումինահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, Ռումինահայոց միության փոխնախագահ Վարուժան Փամբուկչյանը։
 
Տեղեկանք․ Ռումինիայի թագավորական ընտանիքի ավանդական դամբարանը հանդիսանում է Կուրտեա դե Արջեշ տաճարը, որը գտնվում է Կուրտեա դե Արջեշ վանքի տարածքում: Վանքն աչքի է ընկնում կովկասյան ազդեցությունը կրած հարուստ հարդարանքով և ճարտարապետական առանձնահատուկ տարրերով։
 
Որոշ պատմաբաններ առաջ են քաշում Արջեշի և միջնադարյան Հայաստանի պատմական Արճեշ քաղաքի նույնանման լինելու վարկածը՝ կարծիք հայտնելով, որ ամենայն հավանականությամբ այն հիմնադրել են պատմական Հայաստանից Ռումինիա տեղափոխված հայերը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: