• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանն աշխատանքային այց է կատարել Տիմիշ նահանգի Տիմիշոարա քաղաք

06 օգոստոսի, 2022
Օգոստոսի 5-ից 6-ը Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանն աշխատանքային այց է կատարել Տիմիշ նահանգի Տիմիշոարա (Ռումինիայի խոշոր արդյունաբերական ու մշակութային կենտրոն) քաղաք։
 
Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է Տիմիշոարայի փոխքաղաքապետ Ռուբեն Լացկաուի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ռումինական գիտա-կրթական, մշակութային ու մի շարք այլ ոլորտներում համագործակցության հաստատման ու կապերի ընդլայնման հնարավորություններին՝ ներառյալ Տիմիշոարայի՝ Եվրոպայի 2023թ․ մշակութային մայրաքաղաքի, և Հայաստանի քաղաքաներից մեկի միջև բարեկամության հաստատումը։
 
Դեսպանը մասնակցել է նաև Ռումինահայոց միության Տիմիշոարայի մասնաճյուղի ջանքերով կազմակերպված (ղեկ․ Պետրու Փափազյան և Գաբրիել Ստեփանյան) «Հայաստանի շաքար» փառատոնի անդրանիկ թողարկմանը, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան Տիմիշոարայի փոխքաղաքապետ Ռուբեն Լացկաուն ու Ռումինիահայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը։
 
Իր բացման խոսքում դեսպան Մինասյանը, մասնավորապես, նշեց, որ դարեր շարունակ հայերը ապրել ու արարել են Տիմիշոարայում ՝ մեծապես նպաստելով քաղաքի զարգացմանը ինչի վառ օրինակն է 1915թ․ Ցեղասպանությունից հետո Թուրքիայից Ռումինիայում հաստատված հայազգի Հարություն Ֆրենկյանի կողմից հիմնված Տիմիշոարայի շաքարի գործարանը, որը եղել է ժամանակի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը։
 
Այցի շրջանակներում դեսպանը հանդիպումներ է ունեցել Ռումինիայի խորհրդարանի Տիմիշոարայից պատգամավորներ Բեն-Օնի Արդելեանի և Գանց Օվիդիու Վիկտորի, ինչպես նաև Տիմիշոարայի արքեպիսկոպոս, Բանաթի մետրոպոլիտ Իոան Սելեժանի հետ։
 
Հանդիպումների ընթացքում քննարկվել են քաղաքական, հոգևոր-մշակութային, Ռումինիայում ազգային փոքրամասնությունների պահպանման, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: